Պետբյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն զբաղվածություն, այսինքն՝ գրանցված աշխատող են։

Աջակցության չափը կազմվում է աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։

Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը սահմանվել է 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img