ԿԲ–ն երրորդ անգամ անընդմեջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

2023 թվականի հունիսից սկսած՝ սա արդեն երրորդ անգամն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ։

2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանեց 10.5%՝ այն իջեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցրեց մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9.75%, հոկտեմբերի 31-ին՝ մինչև 9.5%, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9.25%, 2024 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 8.75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին՝ մինչև 8%, հուլիսի 30-ին՝ մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին՝ մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին՝ մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին՝ մինչև 7%, իսկ փետրվարի 4-ին՝ մինչև 6.75%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img