Թանկարժեք քարերի արտաքին առևտրի դրական ազդեցությունը Հայաստանում սպառվել է. ԵԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արդյունաբերական ոլորտում պահպանվել է անկումը՝ տարեկան մինուս 12.1%, ինչը պայմանավորված էր թանկարժեք մետաղների արտաքին առևտրի աճի և  նախորդ տարվա սկզբին դրանց վերամշակման դրական ազդեցության սպառմամբ։ Այս մասին նշվում է ԵԱԶԲ-ի շաբաթական մակրովերլուծության մեջ։

 Նշվում է, որ 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը տարեկան աճել է 6.3%-ով հետևյալ ոլորտների հաշվին. ծառայություններ (+9.8%), առևտուր (+3.9%) և շինարարություն (+18.5%) ։

«Նույն պատճառով, արտահանման և ներմուծման բացասական դինամիկան պահպանվել է հունվար-հունիս ամիսներին (համապատասխանաբար՝ -52.8% տարեկան և -38.6% տարեկան)։ Մենք կանխատեսում ենք 5.5% տնտեսական աճ Հայաստանում 2025 թ.-ին», – ասվում է ԵԱԶԲ-ի ուսումնասիրության մեջ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

 2025 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5.1%։ Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.1-4.6%՝ կախված սցենարից (A-B), 2026 թվականին՝ 4.9-4.4%, 2027 թվականին՝ 4.7-5%: 

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 5.5%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)՝ 5%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4.9%-ով, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5.2%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img