ՀՀ ԱԺ-ն հաստատել է Ասիական զարգացման բանկից  250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․     Երեքշաբթի օրվա արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ 250 մլն դոլարի վարկային համաձայնագիրը՝ «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի համար։

Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամը կտրամադրի լրացուցիչ 16.45 միլիոն դոլար դրամաշնորհային ֆինանսավորում՝ վարկային ծրագիրը համաֆինանսավորելու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով, համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին և նպատակ ունի Հայաստանում զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 109,000 ընտանիքների համար: ԱԶԲ վարկը ունի 27 տարի մարման ժամկետ, այդ թվում՝ 10 տարվա արտոնյալ ժամկետ և 4.93% լողացող տոկոսադրույք։

Խաչատրյանը հիշեցրել է, որ  կառավարության կողմից դեռևս 2024 թվականին հաստատվել է  Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագիրը։

«Ծրագիրը շարունակում է գործել։ Ավելի քան 1600 ընտանիք արդեն բնակարաններ կամ տներ է գնել», – նշել է Խաչատրյանը։

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել ու ստացել է բնակարանի հավաստագիր, նրանցից 1631-ը ձեռք է բերել տունը։ 

«Այսօր քննարկվող ծրագիրը ուղղված է  այս միջոցառման ֆինանսավորմանը», – պարզաբանել է փոխնախարարը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img