Թանկարժեք մետաղների բորսայական ֆյուչերսների արժեքները նվազում են

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․  Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) և Comex բորսայում (NYMEX-ի ստորաբաժանում) թանկարժեք մետաղների՝ պլատինի, պալադիումի, ոսկու և արծաթի ֆյուչերսների արժեքը նվազում է 0,88-5,37%-ով։ Այս մասին են վկայում  առևտրային հարթակների տվյալները։ 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ NYMEX-ում 2026 թ.-ի մարտի մատակարարմամբ պալադիումի ֆյուչերսի գինը կազմել է 1 800 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց (-5,37%), իսկ 2026 թ.-ի ապրիլի մատակարարմամբ պլատինի ֆյուչերսը նվազել է 3,47%-ով՝ հասնելով 2 303 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։

 Միևնույն ժամանակ, Comex բորսայում 2026 թ.-ի փետրվարի մատակարարմամբ ոսկու արժեքը կազմել է 4 594,9 դոլար (-0,88%), իսկ 2026 թ.-ի մարտի մատակարարմամբ արծաթի ֆյուչերսը եղել է 87,625 դոլարի մակարդակում (-4,11%)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img