Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – February 2026» հաշվետվությունում։ 

«Մնացած մասը պայմանավորված է ալկոհոլային խմիչքների՝ 9%, առողջապահության՝ 3%, տրանսպորտի՝ 4,3% և կրթության՝ 8,3% գնաճով»,- ասված է հաշվետվության մեջ։  Ըստ Հայաստանի  վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թվականի հունվարը 2025 թվականի հունվարի համեմատ) կազմել է 3,8%։

Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (Ա-Բ), ակնկալվում է 3,8-2,6%, իսկ 2027 թվականի կանխատեսումը 3,3-2,8% է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img