ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին  և առանձնացրել երկու ոլորտ։

Նրա խոսքով՝ առաջին ռիսկը վերաբերում է հիփոթեքային շուկային, և  ըստ Կենտրոնական բանկի վերլուծությունների՝ անշարժ գույքի գները ներկայումս համարվում են մոտավորապես 20–25%-ով գերարժևորված։

«Երկու ուղի կա այս հարցը լուծելու․ կամ տարիների ընթացքում այս 25% գերարժևորումը մարվելու է և ընկնելու է տեղը, կամ, եթե նույնիսկ մենք հաշվում ենք, որ 20-25% անկում լինի, ապա ֆինանսական համակարգն ի վիճակի է այդ ռիսկերին դիմակայել»,— ասաց Ազատյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ կարող են առաջանալ այլ տնտեսական հետևանքներ, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունենա բանկային համակարգի և դրա կայունության վրա։

Որպես երկրորդ ռիսկ՝ ՀԲՄ ղեկավարն առանձնացրեց սպառողական վարկերի աճն ու դրանց կշիռը համակարգում։

«Սա նշանակում է, որ եթե որոշակի տնտեսական անկումներ լինեն, կամ տնտեսական կամ բիզնես միջավայրը վատթարանա, այդ սպառողական վարկերի ռիսկերը միանգամից են ի հայտ գալու, որովհետև դրանք կարճաժամկետ վարկեր են»,— ընդգծեց նա։

Սակայն, Ազատյանի խոսքով, վերջին տարիներին այդ աճը դանդաղել է, և ավելացել է բզինեսին տրամադրվող վարկերի ծավալը, ինչը զսպում է այդ ռիսկերը։

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի արդյունքներով հասել է 7,9 տրիլիոն դրամի՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 6,4 տրիլիոն դրամի դիմաց։ Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23,2%, բաժին է ընկնում սպառողական վարկերին (ծավալը՝ 1,8 տրիլիոն դրամ, տարեկան աճը՝ 29,6%)։ Հիփոթեքային վարկավորման բաժինը կազմում է 21,3% (ծավալը՝ 1,7 տրիլիոն դրամ, աճը՝ 13,2%)։ ($1 — 377,67 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img