5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մինչև մարտի 29-ը ներառյալ՝ TOON EXPO 2026-ի շրջանակում, Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի ձեռք բերել Li AUTO, Tank և Poer բրենդների էլեկտրամոբիլներ՝ սկսած 5% կանխավճարից, ՀՀ դրամի դեպքում մինչև 14.3% տարեկան փաստացի տոկոսադրույքով՝ ներառյալ նաև Կասկո ապահովագրությունը։

  «Վերջին տարիներին էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունն  աճում է, և այս առումով Ակբա Լիզինգը զարգացնում է իր ֆինանսավորման պայմանները, որպեսզի թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ բիզնեսները կարողանան  օգտվել  էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներից: ROEL Automotive Group-ի հետ համագործակցության արդյունքում  մեր հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու մեքենաներ՝ կանխավճարը սկսած 5%-ից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«ROEL Automotive Group-ը TOON EXPO-ի շրջանակումTank, Poer և Li AUTO մոդելային շարքի համար առաջարկում է հատուկ 5% գնիջեցում, ինչպես նաև մեր ֆինանսական գործընկեր Ակբա Լիզինգի հետ ունենք ֆինանսավորման հատուկ պայմաններ։ Առաջարկը գործելու է այս 3 օրերի ընթացքում, ինչը հիանալի տարբերակ է մեքենա ձեռք բերելու համար»,- նշել է ROEL Automotive Group -ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը։

Միայն Toon Expo 2026-ի շրջանակում հատուկ առաջարկով է ներկայանում նաև Ակբա Լիզինգի գործընկեր Sino Armenia-ն: Ընկերությունից HOWO և SDLG բրենդների շինարարական տեխնիկա և սարքավորումները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի աջակցությամբ՝ ֆինանսավորման լավագույն պայմաններով:

TOON EXPO 2026-ը բաց է մինչև մարտի 29-ը ներառյալ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img