«ԱրմԲանկս» կայքի այցելուի հարցը
Կարո՞ղ է, արդյոք, փոխառուն վարկի վճարի հետ կապված դժվարությունների դեպքում ստանալ վճարի տարկետում` այսպես կոչված «վարկային արձակուրդ», և ի՞նչ պայմաններով։ Ո՞ր հանգամանքների դեպքում բանկը կտրամադրի տարկետում, և ի՞նչը կարող է մերժման պատճառ դառնալ։ Ի՞նչ վարկատեսակների վրա է տարածվում վարկային արձակուրդը։
Կայքի այցելուի հարցին պատասխանել են ՎՏԲ–Հայաստան Բանկից
Այս պահին բանկը չի տրամադրում վարկային պրոդուկտի վճարի տարկետման ծառայություն։ Սակայն բանկում գործում է վարկի կոմերցիոն վերակառուցվածքայնացման ընթացակարգ։
Կոմերցիոն վերակառուցվածքայնացման ընթացակարգը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնց ֆինանսական վիճակում չեն արձանագրվել բացասական երևույթներ, մասնավորապես, աշխատանքի կորուստ կամ առաջնային եկամտի մակարդակի նվազում։ Հայտը դիտարկելիս հաշվի է առնվում փոխառուի տարիքը, վարկային պատմության առկայությունն ու որակը, վճարունակ երաշխավորի տրամադրման պատրաստակամությունն ու վարկի մարման ժամանակացույցի փոփոխությունը։ Միաժամանակ, փոխառուն պետք է կատարի վարկի արտահերթ, ժամանակից շուտ մարում` ամսական չափով, եթե հայտի դիտարկման ժամանակ մարված չէ վարկի սկզբնական պարտքի 10%–ը։ Բացի այդ, վարկի ժամկետը կարող է ավելացվել վարկի սկզբնական ժամկետից ավել` 50%–ով, բայց ոչ ավել, քան 1 տարի։
Այս ծառայության տրամադրման մերժման պատճառ կարող է դառնալ հաճախորդի և վարկի նկատմամբ բանկի կողմից սահմանված չափորոշիչներին և պահանջների անհամապատասխանությունը։ «Կոմերցիոն վերակառուցվածքայնացում» ծառայությունը տարածվում է հիփոթեքային վարկավորման, ավտովարկավորման, գույքի գրավով կամ առանց դրա սպառողական վարկավորման և POS վարկերի վրա։–0–