Mon, 21 April
24.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

Առէկսիմբանկի ինտերնետ-բանկինգն այսուհետ հասանելի է նաև բջջայինների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր կողմից տրամադրվող ինտերնետ-բանկինգի հնարավորություններն իր հաճախորդների համար, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Այժմ հաշիվը կարգավորումը կարելի է իրականացնել աշխարհի բոլոր կետերից ոչ միայն համակարգչային ցանցի, այլ նաև բջջային հեռախոսի միջոցով: Ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած բրաուզերից` այցելելով https://ic.ebank.areximbank.am/InternetBank/Mobile/ ինտերնետային կայքը», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ինտերնետ-բանկինգ ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների հավելումներ:

«Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկը» (ԲԲԸ): Բանկն ունի 15 մասնաճյուղ`6-ը Երևանում և 9-ը մարզերում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img