Mon, 21 April
15.1 C
Yerevan
USD: 390.51 RUB: 4.81 EUR: 449.98 GEL: 142.19 GBP: 522.85
spot_img

ԿԲ–ն զգուշացնում է ԱՊՊԱ–ի հետ կոպված խարդախության նոր ձևերի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի/ԱՌԿԱ/ ՀՀ ԿԲ–ն հայտնում է, որ Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ապահովագրական գործակալներ և առաջարկում են հեռավար տարբերակով կնքել ԱՊՊԱ պայմանագրեր:

«Նշվածի արդյունքում քաղաքացիներից խաբեությամբ կորզվում են գումարներ՝ առանց ապահովագրական պայմանագրեր կնքելու: Որոշ դեպքերում զեղծարարները սպառողներին տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր, որոնք կնքված են խոստացվածից ավելի կարճ ժամկետով», – նշվում է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների և հաշվառված ապահովագրական գործակալների կողմից առաջարկվող ծառայություններից:

Նաև նշվում է, որ անվտանգ կերպով առցանց ապահովագրական պայմանագրեր հնարավոր է կնքել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպությունների պաշտոնական կայքէջերի, հեռահար բանկային սպասարկման հավելվածների (մոբայլ բանկինգ), ինչպես նաև «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան» առցանց համակարգի միջոցով՝ այցելելով aswa.am կայքէջ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՀՀ–ում Գերմանա–հայկական հիմնադրամի վարկերի համախառն ծավալը կազմում է 980մլրդ դրամ․ ԿԲ նախագահ

Գալստյանն ասաց, որ GAF-ը տրամադրում է նաև վարկային պրոդուկտներ, որոնք հասանելի են միկրո ձեռնարկություններին, այդ թվում՝ կանաչ ֆինանսավորման և էներգախնայողության մասով

Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը ՓՄՁ ոլորտում 2024թ․–ին կազմել է 1,6 տրլն դրամ․ ՀԲՄ ղեկավար

Հայկական բանկերի կողմից 2024թ․–ին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 6,4 տրլն դրամ, որից 3,1 տրլն դրամը բիզնեսին տրամադրված վարկերն են

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img