Mon, 21 April
24.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

S&P: ԵՄ-ի ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունենա ԱՊՀ և ՌԴ բանկերի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Standard & Poor’s միջազգային վարկանշային կազմակերպության փորձագետները կարծում են, որ եվրագոտու պարտքային ճգնաժամի բացասական ազդեցության հավանականությունը ՌԴ և ԱՊՀ երկրների բանկերի վրա մեծ չէ։

Այս մասին ասվում է վարկանշային գործակալության «ՌԴ և ԱՊՀ բանկերի ոչ մեծ կախվածությունը եվրագոտու ներդրումներից սահմանափակում է շղթայական ռեակցիայի ռիսկերը» (Russian And CIS Banks’ Low Reliance On Eurozone Investment Limits Their Contagion Risk) հաշվետվությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

S&P-ի փորձագետները կարծում են, որ տնտեսական այն դժվարությունները, որոնք ներկայում ունեն եվրագոտու որոշ անդամ- պետություններ և դրանց բանկային համակարգերը Բազելի պահանջների հետ միասին, կարող են հանգեցնել նրան, որ արևմտաեվրոպական մի շարք ֆինանսական կազմակերպություններ կկրճատեն լիկվիդայնության ձևով կատարվող ներդրումների ծավալն արտասահմանում։

«Բայց ռուսական և ԱՊՀ երկրների բանկերի մեծամասնությունն այդքան էլ կախված չէ օտարերկրյա ուղղակի ներդրումներից, և դա նրանց պաշտպանում է ռիսկերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության վարկային վերլուծաբան Պյեր Գոթյեն, ում խոսքը մեջբերվում է հաղորդագրությունում, միաժամանակ կարծում է, որ ՌԴ և ԱՊՀ բանկային համակարգերի համար մեծ ռիսկ է աշխարհի հիմնական մակրոտնտեսական պայմանների վատացումը։
«Եթե համաշխարհային տնտեսության դանդաղումը երկար ժամանակ ազդի նավթի և հումքային ապրանքների կամ ազգային արժույթների փոխարժեքների և տեղական ֆոնդային բորսաների վրա, ապա ՌԴ և ԱՊՀ բանկային համակարգերը կարող են տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ինչպես նշում են փորձագետները, Մոսկվայի բորսայում ռուբլին և իրավիճակը կարող են անկայուն լինել, քանի որ ճգնաժամի ընթացքում փոփոխության միտումներ ունեն։

«Հետևաբար, մենք Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների բանկային համակարգերի ռիսկերն անուղղակի ենք համարում, քանի որ առաջատար տնտեսությունները որոշակիորեն փոխկապակցված են»,- նշվում է հաղորդագրությունում։

Այդ առումով, եվրագոտու խնդիրների տարածման անմիջական ռիսկը Ռուսաստանի (ունի արտարժույթով պարտավորությունների վարկանիշներ՝ երկարաժամկետ “ВВВ” կայուն կանխատեսմամբ և կարճաժամկետ“А-2″, ազգային արժույթով պարտավորությունների վարկանիշներ՝ երկարաժամկետ “ВВВ+” կայուն կանխատեսմամբ և կարճաժամկետ“А-2″) և ԱՊՀ այլ երկրների բանկային համակարգերի վրա փորձագետների կողմից գնահատվում է որպես զուսպ։

«Բացառություն է կազմում միայն Ուկրաինան (երկարաժամկետ “В+” վարկանիշ բացասական կանխատեսմամբ և կարճաժամկետ “В”), որի բանկային հատվածն առավել ենթարկվելի է եվրագոտու երկրներից ներդրումների կրճատման ազդեցությանը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

«Մեր բազային սցենարը Ռուսաստանի և ԱՊՀ-ի համար ռեցեսիայի անխուսափելիություն է նախատեսում, սակայն մենք չենք ակնկալում, որ դա կհանգեցնի խորը տնտեսական կամ բանկային ճգնաժամի»,- ասել է Գոթյեն։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img