ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 737,8 մլն դոլարով՝ կազմելով 2144,6 մլն դոլար։
Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի տվյալներով՝ փոխարկելի արժույթով ակտիվներն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին 2008,1 մլն դոլար են կազմել՝ տարեսկզբից ավելանալով 604,2 մլն դոլարով կամ 43 տոկոսով։
Ընդ որում ԱՄՀ-ից փոխառության (SDR) հատուկ իրավունքները 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին 133 մլն դոլար են կազմել՝ տարեսկզբի 2,9 մլն դոլարի համեմատ։ -0-