Mon, 21 April
20.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

Ամփոփվել են ՎՏԲ–Հայաստան բանկի և Visa–ի «Ամառը ՎՏԲ–ի հետ» համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունը հրապարակել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական մարկեթինգային ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավն անցկացվում էր ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտապանների միջև 2015 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ակցիային մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան բանկի այն Visa քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս կատարել են գնումների և ծառայությունների դիմաց վճարումներ (այդ թվում՝ ինտերնետ-գնումներ) ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտի միջոցով` 300 000 դրամից ավելի գումարի չափով:

Ակցիայի ընթացքում ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 70%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Մրցանակների խաղարկությունը կայացավ 2015 թ. հոկտեմբերի 10-ին ժամը 18.50 «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղթողները ընտրվեցին անվանական քարտերի պատահական խաղարկության միջոցով:

Այս անգամ խաղարկվեց 10 դրամային մրցանակ՝ ձևակերպված Visa քարտերում՝ յուրաքանչյուրը 500 000 դրամ արժողությամբ: Խաղարկության երջանիկ հաղթողներ դարձան` Դավիթ Վարդանյանը, Մինաս Ալթունյանը, Նազիկ Գևորգյանը, Զարուհի Հովսեփյանը, Ֆելիքս Սարգսյանը, Հայկ Հովսեփյանը, Կարեն Մաթևոսյանը, Սոնա Ավագյանը, Սոֆիա Սիմոնյանը և Արթուր Մաշինյանը։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունը ամփոփեցին «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավի արդյունքները, որն ուղղված էր անկանխիկ վճարումների մասսայականացմանը:

«Այս, արդեն բազմակի անգամ անցկացվող ակցիայի արդյունքները վկայում են ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերի նկատմամբ հետաքրքրության կայուն աճի մասին: Ավելի շատ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և հարմարավետությունը, օգտվում են վճարումների անկանխիկ համակարգից: Մենք շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողներին և մաղթում ենք բոլոր մասնակիցներին հաջողություններ հետագա խաղարկություններում»,– ասել է նա։

Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեի խոսքով,  «Visa ընկերությունն ուրախ է աջակցել ՎՏԲ-Հայաստան բանկի` Հայաստանում անկանխիկ վճարումնի զարգացման նպաստմանը և աջակցել դրանց ակտիվ օգտագօրծմանը Visa քարտապանների շրջանում:

«Անկասկած, «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան ՎՏԲ-Հայաստան բանկի և Visa ընկերության համատեղ ամենահաջողած նախաձեռնություններից է, որին օրեցօր մասնակցում են ավելի շատ քարտապաններ: Մենք ցանկանում ենք Visa քարտապաններին հաջող գնումներ` Visa-ի հետ և շնորհավորում ենք «Ամառը ՎՏԲ-ի հետ – 2015» ակցիայի հաղթողներին»,– ասել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img