ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր է տրամադրում, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«ՎՏԲ-Հայաստան բանկը մշտապես լայնացնում է տրամադրվող պրոդուկտների շարքը, առաջարկելով հաճախորդներին վարկավորման առավել հասանելի տեսակներ»,-ասված է հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր: Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (անձ հաստատող փաստաթղթի առկայութամբ) ոսկյա իրերի գրավադրմամբ: Վարկի նվազագույն ժամկետն է 3 ամիս, առավելագույնը՝ 6 ամիս:
Հաճախորդը վճարում է միայն վարկի տրամադրման մեկանգամյա միջնորդավճար՝ 3-ամսյա վարկի դեպքում՝ 8% և 6-ամսյա վարկի դեպքում՝ 16%: Ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպվում են 20 րոպեի ընթացքում հաճախորդի բանկի մասնաճյուղ մեկ այցելությամբ:
Լոմբարդային վարկի այս տեսակը տարբերվում է նմանատիպ վարկերից նրանով, որ վարկի ժամկետը լրանալուց հետո հաճախորդը չի վճարում տոկոսներ կամ միջնորդավճար, այլ պարզապես մարում է հիմնական գումարը և վերցնում է գրավը:
Վարկի գումարը կանխած է միայն գրավի գնահատված գնից, սակայն սահմանափակված է 3 մլն ՀՀ դրամով:
Ավելի մանրամասն տեղեկություններ լոմբարդային վարկերի տրամադրման մասին Դուք կարող եք ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ դիմել բանկի 65 մասնաճյուղերից մեկը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 65 մասնաճյուղ: -0-