Mon, 21 April
24.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

ՎՏԲ–Հայաստան Բանկն աջակցել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 8-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում «Կենգուրու» միջազգային  մաթեմատիկական մրցույթին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն անցկացվում է ամեն տարի աշխարհի բազմաթիվ երկրներում: 2016 թվականին մրցույթին մասնակցել է 41 հազ. աշակերտ Հայաստանի ավելի քան 30 քաղաքներում` սահմանելով հայ մրցանակակիրների ռեկորդային ցուցանիշ:

«Այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենա մրցույթի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ», –նշվումէ հաղորդագրության մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img