Sun, 2 February
-4.9 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

Tag: ՇՐՋԱՅՑ

Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին

Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին, որը կկայանա 2012 թվականի սեպտեմբերի 5–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունից։ ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին, որը կկայանա 2012 թվականի սեպտեմբերի 5–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունից։ Ինչպես նշվում է մամուլի ծառայությունից, Բանկի կողմից կազմակերպած այդ միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի օգոստոսին Ղազախստանում։ «Այս տարի ակցիան կանցկացվի Բանկի անդամ պետությունների յոթ քաղաքներում` Ալմաթիում, Աստանայում, Դուշանբեում, Երևանում, Մինսկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Դրանցից յուրաքանչյուրում «ԵԱԶԲ–ի էկոպարեկի» մասնակիցները կզբաղվեն աղբահանությամբ տեսարժան վայրերից մեկի տարածքում»,– նշվում է մամուլի հաղորդագրությունում։ Ակցիայի նպատակը Բանկի անդամ պետությունների բացառիկ բնության և մշակութային ժառանգության պաշտպանության աջակցությունն է, շրջակա միջավայրի համար հասարակության պատասխանատվության աճի գիտակցման բարձրացումը։ «Էկոպարեկի մասնակիցները կտեղափոխվեն տարածքի մաքրման վայրը և կապահովվեն անհրաժեշտ պարագաներով (ձեռնոցներ, պարկեր և այլն)։ Լուծվել է նաև սնվելու հարցը»,– նշվում է հաղորդագրությունում։ ԵԱԶԲ–ի նախաձեռնող խմբի կողմից կազմվել է քաղաքների այն բոլոր վայրերի ցուցակը, որոնք տարածքի մաքրման սուր կարիք են զգում։ Առաջարկած բոլոր տարբերակների դիտումից հետո նշվել են առավել աղտոտված և մաքրման համար ավելի բարդ վայրերը։ Ալմաթիում դա Տերենկուրն է` ալմաթացիների համար զբոսանքի և հեծանցվային երթուղիների վայրը, Երևանում` Հրազդանի կիրճը, Աստանայում` Կոկչետավյան մայրուղին, Մոսկվայում` «Բիտցևյան անտառ» պատմաբնական պարկը, Սանկտ Պետերբուրգում` Սեստրորեցկ քաղաքը, Մինսկում` Լոգոյսկի անտառատնտեսությունը, Դուշանբեում` «Դուշանբինկա» գետի ափը։ -0-

Առէկսիմբանկի գլխավոր գրասենյակում բանկի աշխատակիցների երեխաների համար շրջայց է կազմակերպվել

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների համար բանկի գլխամասային գրասենյակում ճանաչողական շրջայց է կազմակերպվել: