2009 թ. արդյունքներով ԱՄՆ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 279,3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 279,3 միլիարդ դոլար, այն դեպքում երբ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել էր 664,8 միլիարդ դոլարի ներհոսք:

Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այսօր հրապարակված նյութերում, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալթինգը:

2009 թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ-ում կապիտալի մաքուր ներհոսքը կազմել է 60,9 միլիարդ դոլար՝ նախորդ ամիսների ընթացքում կրկնակի ավելանալով:

Ամսվա արդյունքում Ռուսաստանը կրճատել է ամերիկյան գանձապետական պարտատոմսերում (treasuries) իրականացվող ներդրումների ծավալը գրեթե 10 միլիարդ դոլարով՝ 128,1 միլիարդ դոլարից մինչև 118,5 միլիարդ դոլար, սակայն ամուր պահպանում է 8-րդ տեղը պարտատոմսերի խոշորագույն սեփականատերերի շրջանում:
Տարվա արդյունքում այս ինքնատիպ վարկանիշային աղյուսակում առաջատարի դիրքը զբաղեցնում է Ճապոնիան, որի պահուստներում գտնվում է գրեթե 769 միլիարդ դոլարի գանձապետական արժեթղթեր: Երկար ամիսների ընթացքում առաջին տեղը զբաղեցրած Չինաստանը վեցերորդ անգամ անընդմեջ կրճատել է իր մասնակցությունը treasuries-ում, այս անգամ կտրուկ՝ 789,6 միլիարդ դոլարից մինչև 755,4 միլիարդ դոլար:

Օտարերկրացիների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման մաքուր ծավալը 2009 թ.-ի դեկտեմբերին կազմել է 82,2 միլիարդ դոլար (2009 թ.-ի նոյեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 128,9 միլիարդ դոլար):

Օտարերկրացիներին ամերիկյան կարճաժամկետ արժեթղթերի և այլ դրամական պարտավորությունների վաճառքները կազմել են 67,7 միլիարդ դոլար (մեկ ամիս առաջ գրանցվել էր 26,7 միլիարդ դոլարի վաճառք), իսկ ամերիկյան և օտարերկրյա բանկերին պատկանող դրամական պարտավորությունների տարբերությունից առաջացած կապիտալը 2009 թ.-ի դեկտեմբերի տվյալներով կազմել է 77,7 միլիարդ դոլար (մեկ ամիս առաջ գրանցվել էր 56,7 միլիարդ դոլարի արտահոսք):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img