Հայաստանում էլեկտրոնային կոմերցիան դեռ չի կայացել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ոլորտում դեռ շատ բան կա անելու, ասել է «Sourcio» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդների «Առանց փողկապների» հերթական հանդիպման ժամանակ:

«Այս ոլորտի հիմնական խնդիրը ինչպես ազգային քարտի՝ ArCa-ի, այնպես էլ միջազգային պլաստիկ քարտերի պրոցեսինգն է», – ասել է Ավոյանը:

Նրա խոսքերով՝ առցանց-գնումները, առցանց-տուրիզմն ու e-banking-ը շատ տարածված են, սակայն Հայաստանում նման պրակտիկային ներդրումը դանդաղ է ընթանում:

«Կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անվտանգությունն ու ազգային մտածելակերպը», – նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Նա ընդգծել է, որ առցանց կոմերցիայի ծառայությունների նորմալ տրամադրման համար անհրաժեշտ է լավ գործող փոստային համակարգ ունենալ հաճախորդներին ապրանքները ժամանակին և որակյալ առաքելու համար:

«Բացի այդ, Հայաստանում դեռ գերակշռում է այն մտածելակերպը, որի համաձայն՝ անհրաժեշտ է «շոշափել» ապրանքը գնելուց առաջ», – ավելացրել է Ավոյանը:

«Ապագա տեքնոլոջիս» (Apaga Technologies) ընկերության մարկեթինգի և վաճառքի գծով պատասխանատու Հայկ Ասրիյանցն իր հերթին հայտարարել է, որ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտը դանդաղ է ընթանում նաև այն պատճառով, որ Հայաստանում դեռ զարգացած չէ տեղեկատվական անվտանգության կուլտուրան:

«Քանի դեռ ընկերություններն ու բանկերը չեն կարողանում ապահովել այնպիսի անվտանգությունը, որի դեպքում նրանց արտոնագիրն անհնար լինի կեղծել, հազվադեպ չեն ֆիշինգի դեպքերը, երբ խաբեբաներն իրենց ներկայացնում են այս կամ այն ընկերության, խանութի, բանկի ներկայացուցիչների դերում», – ասել է Ասրիյանցը:

Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդների «առանց փողկապների» հերթական հանդիպումն անցկացվել է փետրվարի 26-29-ն Աղվերանում։ Ֆորումի օրակարգում էին այնպիսի թեմաներ, ինչպես հաճախորդների սպասարկման ՏՀՏ գործիքները, ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային, զբոսաշրջության, առևտրի և պահեստավորման ոլորտում, առողջապահության, դեղագործության և հեռահար բժշկության բանգավառներում, տրանսպորտային ընկերություններում։

Ֆորումի կազմակերպիչներն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և CAPS/USAID Մրցունակ մասնավոր հատված ծրագրի աջակցությամբ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 31 – սեպտեմբերի 6)

Հայաստանի ֆինանսական օրակարգը անցյալ շաբաթ կապված էր կապիտալի շուկայի զարգացման, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև պետական ծրագրերի իրականացման համար միջազգային ֆինանսավորման ներգրավման հետ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

ԵԶԲ-ն 2026 թ.-ի վերջին Հայաստանում կանխատեսում է 4,4% գնաճ

Հայաստանում գնաճը 2026 թ.-ի վերջին տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, կանխատեսում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ):

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img