«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է անհատական բանկային պահատեղեր

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է նոր ծառայություն՝ անհատական պահատեղերի վարձակալում՝ արժեքավոր ապրանքների և փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով, չորեքշաբթի ԱՌԿԱ գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: Տվյալ ծառայությունը գործում է «Նալբանդյան» մասնաճյուղում:

Ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Բանկն առաջարկում է չորս տեսակի սկզբնական կազմակերպություններ, կախված նրանց չափսերից: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը՝ սկսած մեկ օրից մինչև մեկ տարի, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել, ինչպես նաև վաղաժամ լուծարվել: Հաղորդագրության համաձայն, փոքր չափսի պահատեղի մեկ օրվա վարձավճարը կազմում է 1000 ՀՀ դրամ: Ամենամեծ պահատեղի գինը օրական կազմում է 2500 ՀՀ դրամ:

Կախված պահպանման ժամկետից՝ գործում է նաև վճարման ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Արժեքավոր իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք՝ առանց տեսախցիկի վերահսկողության և ապահովված բարձր կոնֆիդենցիալությամբ:

«Մեր բանկի պահատեղերը հագեցած են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և կոնֆիդենցիալություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է երրորդ անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն»,-ասված է հաղորդագրության մեջ: «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր բանկ:

Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական և ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ-ը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը և այլն:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img