Հայ և լիբանանցի բանկիրների հանդիպումը տեղի կունենա 2011 թ.-ին Լիբանանում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ և լիբանանցի բանկիրների հանդիպումը տեղի կունենա 2011 թ.-ի գարնանը Լիբանանում, երեքշաբթի Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

«Փոխադարձ այցելության հիմնական նպատակը բանկային համակարգի աշխատանքի փորձի փոխանակումն է», – ասաց Ղուկասյանը:

Նա նաև նշեց, որ նամանատիպ հանդիպում արդեն անցկացվել է Երևանում՝ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի շրջանակներում, որին մասնակցում են Լիբանանից ժամանած բանկիրներ, այդ թվում նաև Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Մկրտիչ Բուլդուկյանն ու Լիբանանի ԿԲ փոխկառավարիչ Հարություն Սամուելյանը:

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 17-19-ը Հայաստանում։ Համաժողովի նպատակն է Սփյուռքի հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստանի և Սփյուռքի միջև փոխգործակցության  արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը,  Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծումը և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանցի  ձևավորումը

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ  կենտրոնական բանկը և ՀՀ բանկերի միությունը՝ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img