ՎՏԲ-Հայաստան բանկը վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգ է ներդնում

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն, բանկի տնօրինության անդամ Ալյոնա Ստրատանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պատմեք ընթացիկ տարվա փետրվարի 1-ից ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ներդրվող վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգի մասին: Ո՞րն է դրա առավելությունը ինչպես բանկի, այնպես էլ հաճախորդների համար:

Ա. ՍտրատանՎՏԲ-Հայաստան բանկում «զանգվածային» վարկային ապրանքների գծով (ինչպիսիք են՝ մանրածախ հատվածի վարկերը) որոշումների ընդունման ավտոմատացված համակարգի ներդրման անհրաժեշտության գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ բանկը որոշում ընդունեց, որ բանկի վարկային քաղաքականության համաձայն` մանրածախ բիզնեսը կդառնա թիրախային հատված: Հայտնի է, որ մանրածախ վարկավորման շուկան նաև բավականին բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ պատճառով բանկը, որոշում ընդունելով մուտք գործել այդ շուկա, գիտակցեց համապատասխան տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը ևս, որոնք նախատեսում են ստանդարտացման համապատասխան մակարդակ:

Որոշումների  ընդունման ավտոմատացված համակարգով նախատեսվում է, որ բանկի մասնաճյուղի աշխատակիցը հաճախորդի կողմից լրացված և ստորագրված դիմում-հայտը մտցնում է ավտոմատացված համակարգ, իսկ հետո այդ դիմում-հայտն անցնում է վերլուծության բոլոր փուլերով, որոնք են` բանկի նվազագույն պահանջներին համապատասխանելը, վարկային պատմության և հաճախորդի սկորինգը, հաճախորդի, վարկառուի հետ կապված խմբի լիմիտի հաշվարկը, որն ամբողջովին կատարվում է ավտոմատացված ռեժիմով:

Այս ավտոմատացված համակարգում վերլուծության և նշանակության փուլերի  հաջորդականությունը, որոնք ընդունվում են հաճախորդների դիմում-հայտերի տվյալների հիման վրա, ամբողջովին ստանդարտացված է: Այդ պատճառով համակարգը հնարավորություն է տալիս լիարժեք ստանդարտացնել որոշումների ընդունումը՝ ամեն առանձին հայտի գծով որոշումների ընդունման պահին գրեթե ամբողջովին բացառելով մարդկային գործոնը (սուբյեկտիվ դատողությունը, մենեջերի ռիսկը):

Մի խոսքով` վարկային գործարքների գծով որոշումների ընդունման գործընթացը տեխնոլոգիապես վերահսկելու հնարավորությունը բանկի ամենաէական առավելություններից մեկն է:

Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներն կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ:

«ԱՌԿԱ» – Իսկ դա նշանակու՞մ է, որ համակարգի ներդրմամբ հաճախորդներին կտրամադրվեն վարկային քարտեր:

Ա. ՍտրատանՎՏԲ-Հայաստան բանկը արդեն նախորդ տարվա նոյեմբերի կեսից իր հաճախորդներին առաջարկում է վարկային քարտեր, և դա որևէ կերպ կապված չէ այս համակարգի հետ, այն ավելի շուտ կապված է բանկի՝ ապրանքների շարքի զարգացման ռազմավարության հետ:

Կցանկանայի նշել, որ ավտոմատացված համակարգի առկայությունն ամենևին էլ չի նշանակում, թե բանկը ունի՞ այս կամ այն պրոդուկտը: Այդ համակարգը միայն գործիք է ստեղծում, ինչի շնորհիվ բանկը կարող է օպերատիվորեն և ստանդարտ կերպով «ընտրել ցանկալի հաճախորդներին»՝ ամեն ապրանքի գծով ներկայացված պահանջների համաձայն:

Բացի այդ բանկին արդեն հարկավոր չէ ուսուցանել լայն մասնաճյուղային ցանցի մասնագետներին, թե ինչպես պետք է դիտարկել ամեն փոխառուի: Այս դերը մենք արդեն փոխանցել ենք մեր ավտոմատացված համակարգին, իսկ դա նշանակում է, որ նոր ապրանքների գործարկումը կարող է տեղի ունենալ առավելագույնս կարճ ժամկետներում, ինչը, իհարկե, բանկին լավ մրցակցային առավելություն է տալիս:

«ԱՌԿԱ» – Իսկ համակարգն ամբողջովին ավտոմատացվա՞ծ է, թե՞ ձեռքի աշխատանք, ամեն դեպքում, մնում է:

Ա. ՍտրատանՀամակարգը պարտադիր կարգով ենթադրում է «ձեռքի» մեկ փուլ, այն է՝ հաճախորդի «վստահելիության» ստուգումը: Ստուգման կանոնները բարձր կերպով ստանդարտացված են, այդ պատճառով այս փուլի դիտարկման ժամանակը բավականին սահմանափակ է և կախված է ապրանքից: Այս փուլը հնարավոր կլինի մասամբ ավտոմատացնել միայն այն բանից հետո, երբ բանկը շուկայի մասին տեղեկատվության մեծ ծավալ կկուտակի:

Մեկ այլ «ձեռքի» փուլ կարող է առաջանալ որոշման ընդունման վերջին փուլում, երբ համակարգը «կասկածում է» հաճախորդի հաշվարկային լիմիտի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում, այլ կերպ ասած՝ բանկը «կասկածում է» հաճախորդի գումարի չափի հարցում: Այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ հաճախորդի և փոխառուի հետ կապված անձանց մոտ պարտավորություններ կան այլ բանկերում, և դրանք չպետք է հաշվի առնվեն գոյություն ունեցող ապրանքի դեպքում հաճախորդի վարկի լիմիտը հաշվարկելիս:

Մեր հաշվարկներով՝ այս պահին ավտոմատացված ռեժիմով պետք է դիտարկվի հաճախորդների դիմում-հայտերի 60-70 տոկոսը: Ժամանակի ընթացքում այս տոկոսը կաճի, և մենք կկարողանանք վերափոխել մեր համակարգը՝ կուտակելով շուկայից ստացվող վիճակագրական տվյալներ:

«ԱՌԿԱ» – Բանկի հաճախորդներից ովքե՞ր կարող են օգտվել այս համակարգից:

Ա. ՍտրատանԳրեթե բոլորը: Իրականում հաճախորդին քիչ է հետաքրքրում, թե որ համակարգով են մշակվում իր հայտերը՝ «ձեռքի՞», թե՞ ավտոմատացված ռեժիմով: Նրանց համար կարևոր է ժամանակին պատասխան ստանալ բանկից: Համակարգն ավելի շատ օգնում է բանկին: Այլևս հարկավոր չէ բանկի գլխավոր գրասենյակում պահել ռիսկ-մենեջերների «բանակ»՝ նշված ժամկետներում որոշում ընդունելու համար:

«ԱՌԿԱ» – Կոնկրետ ինչպիսի՞ վարկերի համար է նախատեսված նոր համակարգը, և ինչքա՞ն է վարկի նվազագույն և առավելագույն չափը:

Ա. ՍտրատանԱյս պահին համակարգն արդեն գործարկվել և աշխատում է հիփոթեքային և ավտովարկավորման գծով: Շատ շուտով դրանց կավելանան քարտերն ու «Ունիվերսալ» վարկերը: Իսկ նոր ապրանքների ավելացման հետ մեկտեղ համակարգն արդեն կծրագրավորենք այդ ապրանքների համար:

Եթե փորձենք բացատրել պարզ բառերով, ապա համակարգն ասես դատարկ արկղ է, որը մենք լցնում ենք ամեն ապրանքի պայմաններով, իսկ հետո արկղն արդեն ինքն է որոշում, թե որ հաճախորդն է «տեղավորվում», իսկ որը՝ ոչ՝ կախված արկղի «լցվելու» աստիճանից:

«ԱՌԿԱ» – Ի՞նչ ռիսկեր է ենթադրում տվյալ համակարգի ներդրումը և բանկն ինչպե՞ս է մտադիր պայքարել դրանց դեմ:

Ա. ՍտրատանՌիսկերը նվազագույն են, սակայն մեծապես կախված են համակարգը պահողներից: Այսինքն՝ համակարգն ինքը շատ տեխնիկական բան է: Այն հաճախորդի դիմում-հայտը «մշակում» է փուլերով՝ կապված դրա հիմքում դրված կանոնների հետ: Իսկ կանոնները արդեն ռիսկ-մենեջերների պրոֆեսիոնալիզմի հարցն է՝ «զգալ» շուկան, որտեղ աշխատում են, ունենալ վիճակագրական տվյալների բավարար ծավալ և կարողանալ դրանք ճիշտ օգտագործել համակարգի գործարկման ժամանակ: Միաժամանակ այնպես անել, որ բանկի պրոբլեմային պորտֆելը մնա ծրագրավորված մակարդակում:

Դա էական մարտահրավեր է, որը մեր ռիսկ-մենեջերների որակավորման մշտական աճ է պահանջում:

«ԱՌԿԱ» – Ի՞նչ դեր ունի մասնաճյուղային ցանցի դերը այս համակարգի համար:

Ա. Ստրատան– Շատ կարևոր դեր ունի, հատկապես վարկային ռեսուրսների վաճառքի գործընթացում: Մասնաճյուղի աշխատակիցները պետք է ապահովեն դիմում-հայտի ժամանակին մուտքը համակարգի մեջ, պետք է պատասխանատու լինեն, որպեսզի այդ հայտում ներկայացված ողջ տեղեկատվությունն արտացոլվի համակարգում, ինչպես նաև որպեսզի հաճախորդների ինքնությունը ներկայացնող փաստաթղթերի նվազագույն քանակը ժամանակին սկանավորվի և կցվի արդեն համակարգում ներառված տեղեկատվությանը:

Առանց դրա բանկը ոչ մի կերպ չի կարող ժամանակին պատասխան ներկայացնել հաճախորդին:

«ԱՌԿԱ» – Համակարգը ստեղծվել է բանկի մասնագետների՞ կողմից, թե՞ ձեռք է բերվել պատրաստի տեսքով:

Ա. ՍտրատանՀամակարգը մշակվել է ռիսկ-մենեջերների կողմից ` ռուսաստանյան ՎՏԲ 24 բանկի մասնագետների աջակցությամբ, չնայած քննարկվում էր նաև պատրաստի համակարգի գնման տարբերակը: Մենք ելնում էինք նրանից, որ մեր աշխատակիցների կողմից համակարգի մշակման դեպքում մենք հստակ կիմանաք, թե ինչ կա համակարգում, ինչպես այն գործարկել և ամենակարևորը՝ որ այն պատկանում է բացառապես մեզ, այլ ոչ թե որևէ մեկից արտոնագիր ձեռք բերելու իրավունքի հիման վրա:

Իհարկե եթե հաշվի առնենք ժամանակը, որը մենք ծախսել ենք համակարգը մշակելու համար, ապա այն ձեռք բերելը թվում էր ավելի օպտիմալ, այնուամենայնիվ, մենք մեկ տարվա ընթացքում մշակել և շահագործման ենք հանձնում վարկերի գծով որոշումների ընդունման սեփական լիարժեք համակարգը: Կարծում եմ, որ սա ծանրակշիռ և բարձր ձեռքբերում է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր

Հայաստանում Յունիբանկի աջակցությամբ կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 3.22 կետով

2026 թվականի մայիսի 6-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   մայիսի 5-ի համեմատ նվազել է 0.44 կետով՝ հասնելով 370 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img