Արցախբանկը «Լիդեր» համակարգով փոխանցումների վերաբերյալ ճշտումներ է մտցնում

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Լիդեր» հյամակարգով փոխանցումների տեսակարար կշիռը «Արցախբանկ» ՓԲԸ-ում կազմել է 20 տոկոս: Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Արցախբանկի տեղեկատվության մեջ:

Գործակալության ««Լիդեր» փոխանցումների համակարգը մտահոգված է Հայաստանում գործունեության դադարեցմամբ»  նյութում ավելի վաղ հրապարակված թիվը՝ 70 տոկոս, վերաբերում էր միայն «Արցախբանկի» մեկ մասնաճյուղին:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, 2009 թ.-ի սկզբից «Լիդեր» համակարգն առանց պատճառաբանության դադարեցրել է «Արցախբանկ» ՓԲԸ-ի մի շարք մասնաճյուղերի սպասարկումը, իսկ 2011 թ.-ի սկզբից նաև դադարեցրել «Արցախբանկ» ՓԲԸ-ի սպասարկումը:

««Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից բազմիցս փորձեր են եղել բանավոր պարզաբանումներ ստանալ «Լիդեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգով փոխանցումներ իրականացնելու համար՝ սակայն ապարդյուն, ինչպես նաև նամակ է գրվել համակարգի օպերատորին, որին պատասխան չի տրվել: Այսպիսով՝ 2011 թ.-ի սկզբից «Արցախբանկ» ՓԲԸ-ն հնարավորություն չի ունեցել «Լիդեր» համակարգով փոխանցումներ իրականացնել», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1995 թ.-ի դեկտեմբերին ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Խնայբանկի բազայի հիման վրա: 1996 թ.-ի հոկտեմբերի 31-ին ստացել է ՀՀ ԿԲ-ի գլխավոր արտոնագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img