2011 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` կանխատեսված 9.2%-ի դիմաց. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 8.5%` կանխատեսված 9.2%-ի դիմաց, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ ԿԲ խորհրդի նիստի արդյունքները:

Ընդ որում, երկրորդ եռամսյակի ընթացքում գնանկումը կազմել է 1.6%: Պարենային ապրանքների գների աճի նպաստումը 12-ամսյա գնաճին կազմել է 7.3%, իսկ եռամսյակի գնանկմանը` -1.7%:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի հունիսին  նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով: Ամսական գնանկումն ամբողջությամբ պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների 2.6% նվազմամբ` ի հաշիվ «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբում գների 25.6% անկման: Ոչ պարենային ապրանքների գների և ծառայություններ սակագների աճը հանգեցրել են ամսական 0.05 տոկոսային կետ գնաճի:

ԱՎԾ-ի կողմից նոր մեթոդաբանությամբ հաշվարկվել և հրապարակվել է 2011 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 1.2%: Վերջինին տնտեսության ճյուղերի նպաստումների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան:

ԱՎԾ-ն հրապարակել է նաև մայիս ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը` 9.9%, որից ելնելով հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնահատվել է 5.1%-ի շրջանակներում` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում արձանագրված թողարկման ծավալների աճով` համապատասխանաբար` 10.3% և 6.2%: Շինարարության ճյուղի անկումը գնահատվել է  3.5%-ի շրջանակներում` չնայած շինմոնտաժային աշխատանքների ծավալներն ավելացել են:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, անկումը կազմել է  0.6%` անասնաբուծության ենթաճյուղի հաշվին. բուսաբուծության ենթաճյուղում ցածր աճ է արձանագրվել: Հաշվի առնելով վերը նկարագրվածը, գնահատվում է, որ երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ն  կանխատեսվածի շրջանակներում է:

Ըստ արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշների պահպանվել է ապրանքների արտահանման  ծավալների առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ. արտահանումը (ՖՕԲ)2011 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 30.8%, ներմուծումը (ՍԻՖ)` 12.6%-ով:

Խորհուրդը քննարկեց նաև աշխատանքի շուկայի զարգացումները. անվանական աշխատավարձի աճ է արձանագրվել ինչպես բյուջետային ֆինանսավորում ստացող որոշ կազմակերպություններում, այնպես էլ մասնավոր հատվածում, որտեղ  աշխատավարձերի աճի վրա էական ազդեցություն է ունեցել արդյունաբերության, ծառայությունների և շինարարության ճյուղերում նկատվող արտադրողականության աճը, աշխատուժի նկատմամբ պահանջարկի աճը, նախորդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը: Ըստ ԿԲ գնահատումների աշխատավարձի աճը համահունչ է եղել տնտեսական ակտիվության ներկա պայմաններում արտադրողականության աճին, ինչի արդյունքում միավոր արտադրանքին բաժին ընկնող աշխատուժի ծախքերն էականորեն չեն փոխվել, և աշխատանքի շուկայի զարգացումները գնաճային միջավայրի ձևավորման առումով չեզոք են եղել:    –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img