«Անելիք Բանկի» վարկային պորտֆելն առաջին կիսամյակում աճել է 5,7 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 5,7 մլրդ դրամով 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ դրամի համեմատ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 35.4 մլրդ. դրամ, որը 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ աճել է 35%-ով:

Տեղեկատվության համաձայն՝ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բանկային բոլոր ցուցանիշների զգալի աճ է գրանցել առաջին եռամսյակի արդյունքում: Այսպես, բանկի ակտիվները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 63,25 մլրդ. դրամ, աճը նախորդ տարվա հունիսի 30-ի համեմատ կազմել է 26%: 2011 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ակտիվների աճը կազմել է ավելի քան  3,5 մլրդ դրամ՝ 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,46 մլրդ. դրամի փոխարեն:

Աղբյուրի համաձայն՝ 27%-ով աճ է արձանագրվել նաև ընդհանուր ավանդային պորտֆելում, որը ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում 12 մլրդ-ից հասել է 15,2 մլրդ դրամի:

Զգալի աճ է գրանցվել նաև ֆիզ. անձանցից ներգրավված ավանդների գծով, եթե 2010 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել էր 1,1 մլրդ. դրամով, ապա 2011 թվականի 1-ին կիսամյակում առկա է գրեթե 3 մլրդ դրամի աճ:

2010 թվականի հունիսի 30-ի համեմատ ֆիզ. անձանցից ներգրավված  ավանդային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ աճել է ավելի քան 67 %-ով` 8,5 մլրդ դրամից հասնելով 14,2 մլրդ դրամի:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img