Կոնվերսբանկի վեց ավանդատուներ հաղթող են ճանաչվել «Շանս» ակցիայի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերսբանկի՝ 50 հազար դրամ և ավելի ավանդներ ունեցող վեց ավանդատուներ 50 հազարից մինչև 750 հազար դրամի չափով դրամական պարգևներ են ստացել բանկի կողմից անցկացված «Շանս» ակցիայի առաջին խաղարկության շրջանակներում:

Ակցիայի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դրամ, խաղարկությանը մասնակցել են Կոնվերսբանկի 46 հաճախորդներ, ովքեր 2011 թվականի մայիս-հունիսին 36 ամիս ժամկետով ավանդ են ձևակերպել:

Ինչպես նախօրեին լրագրողներին հայտնեց «Կոնվերսբանկի» հաճախորդների սպասարկման բաժնի մենեջեր Անի Խանոյանը, ակցիայի մասնակիցների խաղարկությունները նախատեսվում է անցկացնել յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

«Այսպիսով, ավանդին կուտակվող տոկոսներից բացի, մեր հաճախորդները կարող են նաև որպես մրցանակ ստանալ լրացուցիչ գումար 50 հազար և 750 հազար դրամի չափով»,- ասաց նա: Ըստ նրա, ընդհանուր առմամբ այսօր ավանդային ակցիայի մասնակցել է մոտ 430 ավանդատու:

Յուրաքանչյուր խաղարկության հաղթողները կմասնակցեն խաղարկության բոլոր հաջորդ փուլերին մինչև ավանդի ժամկետի ավարտը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ 600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img