ՎՏԲ-Հայաստան բանկը, Cosmopolitan ամսագիրն ու Visa-ն կանանց համար նախատեսված համաբրենդային քարտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ ներկայացրել է կանանց համար նախատեսված Visa «VTB Cosmopolitan» համաբրենդային քարտը:

Visa «ՎՏԲ Cosmopolitan» քարտը մշակվել է հատուկ  դիզայնով` հաշվի առնելով ժամանակակից կանանց  ապրելակերպն ու հետաքրքրությունները: Այն տալիս է մի շարք զեղչերի ու հատուկ առաջարկների հնարավորություն  Հայաստանի առաջատար ընկերությունների կողմից, որոնց  թվում են տարբեր բուտիկներ, գեղեցկության սրահներ, Սպա և  բժշկական կենտրոններ:

«Մենք` Cosmopolitan Հայաստան ամսագրի և Visa ընկերության հետ համատեղ, ստեղծել ենք եզակի ու հաջողակ պրոդուկտ: Հույս ունենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Visa ՎՏԲ Cosmopolitan քարտից», – հինգշաբթի լրագրողներին ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:

Նրա խոսքերով՝ ՎՏԲ Cosmopolitan քարտի թողարկումը նոր մոտեցում է հայկական շուկայում` ուղղված նպատակային խմբերի համար նախատեսված բանկային ապրանքների ստեղծմանը, ներկայացմանն ու առաջխաղացմանը:

Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa ընկերության բիզնեսի զարգացման գծով մենեջեր Իրինա Կամխաձեն իր հերթին նշել է, որ կանանց համար առավել գրավիչ են լավագույն առևտրային ընկերությունների զեղչերն ու առաջարկները:

«Մենք գտնում ենք, որ այսօր շուկան հասել է համապատասխան մակարդակի, երբ սպառողը կարիք ունի ոչ միայն պարզապես հարմարավետ վճարման միջոցի, այլ նաև ակնկալում է ստանալ ունիվերսալ ապրանք` լրացուցիչ գործառույթներով», – ընդգծել է նա:

Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը նաև ավելացրել է, որ Visa «VTB Cosmopolitan» քարտը համապատասխանում է հայ կանանց կյանքի դինամիկ ընթացքին:

«Վստահ եմ, որ յուրաքանչյուր աղջիկ շատ մեծ ուրախությամբ կօգտագործի այն, քանզի կստանա զեղչերի շատ լայն հնարավորություններ և առաջարկներ, ինչպես նաև անվճար կբաժանորդագրվի մեր ամսագրին», – ասել է նա:

Բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել դեբետային ՎՏԲ Cosmopolitan Visa Classic կամ վարկային ՎՏԲ Cosmopolitan Visa Gold համաբրենդային քարտերը:

Ներկայումս ՎՏԲ Cosmopolitan համաբրենդային նախագծի շրջանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար գործում է մոտ 200 հատուկ առաջարկ:

Visa ՎՏԲ Cosmopolitan նոր համաբրենդային քարտերի լրացուցիչ առավելությունների թվում են՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում Visa քարտերով ծառայությունների ու գնումների դիմաց արագ և դյուրին վճարման հնարավորություն, մինչև 50% զեղչեր Հայաստանի լավագույն առևտրային ընկերությունների կողմից, որոնք մասնագիտացած են կանացի ապրանքների ու ծառայությունների ոլորտում, անվճար տարեկան բաժանորդագրություն Cosmopolitan Հայաստան ամսագրին, մասնակցություն ՎՏԲ-Հայաստան Բանկի և Cosmopolitan Հայաստան ամսագրի կողմից կազմակերպվող հատուկ միջոցառումներին:

Բացի այդ, ՎՏԲ Cosmopolitan Visa Gold համաբրենդային քարտի քարտապաններին առաջարկվում է վարկային գիծ՝ վարկավորման երկարացված`55 օր արտոնյալ ժամանակահատվածով, կանացի պայուսակի կորստի եզակի ապահովագրություն:-0-

  • Պիտակներ
  • VISA
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img