ՀՀ տնտեսական ակտիվության աճը 2011 թ. կազմել է 5,9 տոկոս%. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությունում 2011 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի 5,9 տոկոսանոց աճ է գրանցվել՝ 2010 թ.-ի համեմատ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա դեկտեմբերին, 2010թ. դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշի աճը կազմել է 6,1 տոկոս:

Միաժամանակ այս ցուցանիշի աճը 2011 թվականի դեկտեմբերին, անցյալ ամսվա  համեմատ, կազմել է 15 տոկոս:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011թ.-ին, 2010թ.-ի համեմատ,  շինարարության ոլորտում արձանագրվել է 11,5 տոկոսանոց անկում: Միաժամանակ շինարարական աշխատանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է ավելի քան 480,8 մլրդ դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2011 թվականին կազմել է մոտ 992,1 մլրդ դրամ՝ 2010 թվականի համեմատ աճելով 14,1 տոկոսով:

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011 թվականին գյուղատնտեսության ծավալն աճել է 14,1 տոկոսով՝ 2010 թվականի համեմատ, կազմելով մոտ 992,1 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակաշրջանում, 2010 թ.-ի համեմատ, արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության 14,4 տոկոսի աճ՝ կազմելով 5481 մլրդ դրամ ($2044,2 մլն.):

2011թ.-ին տրամադրված ծառայությունների ծավալը, 2010 թ.-ի համեմատ, ավելացել է 6,1 տոկոսով՝ կազմելով շուրջ 872,4 մլրդ դրամ:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2011 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում: ($1-386,77 դրամ).–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img