Ֆիզիկական անձանց պարտքը ՀՀ բանկերի վարկային պորտֆելում 2–րդ եռամսյակում կազմել է 30.9%

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց պարտքի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 30.9 տոկոս։

Բանկերի՝ երկրորդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ հունիսի 30–ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1 468.1 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան 454.6 մլրդ դրամ (եռամսյակի սկզբի 1358.4 մլրդ դրամի և 419.2 մլրդ դրամի դիմաց՝ համապատասխանաբար):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2012 թվականի հունիսի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 18.4%: ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 50.4 տոկոսը կամ 83.7 մլրդ դրամը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։

Ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարներից են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը (ավելի քան 63 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (38 մլրդ դրամ), Կոնվերսաբանկը (շուրջ 30.7 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (մոտ 30.1 մլրդ դրամ)։ Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 40,9% , 34,6%, 55% և 24,7%։

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img