ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը I կիսամյակում աճել է 40%–ով և կազմել 3.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ.-ի 1-ին կիսամյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  աճել է 40%–ով և կազմել 3.2 մլրդ դրամ։ Այս մասին նշված է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2012թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 161,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 113,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ ընդհանուր պարտավորությունները 2012թ.-ի 10 ամսում կազմել են 99,8 մլն դրամ՝ 2011թ.-ի 10 ամսվա 70,4 մլրդ դրամի դիմաց:

Ըստ ԿԲ-ի` վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը 2013թ.-ի վեց ամիսների ընթացքում կազմել է 12  մլրդ դրամ՝ շուրջ 4,5 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում: Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են 3,4 մլրդ դրամ՝ 6,1  մլրդ դրամի ոչ տոկոսային ծախսերի դեպքում: Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,5 մլրդ դրամ (2012թ.-ի վեց ամիսների արդյունքում՝ 6.2 մլրդ դրամ), իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 2,7  մլրդ դրամ՝ 2012 թ.-ի 1,6 մլրդ դրամի դիմաց:

Հնարավոր կորուստներով դեպի պահուստ 6 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 4.9 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը կազմել է 1 մլրդ դրամ՝ 2012թ.-ի 1.7 մլրդ դրամի դիմաց:

2013 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային կազմակերպություն և 120 մասնաճյուղ: ($1–ը` 407,53 դրամ)  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img