Fri, 6 March
-0.9 C
Yerevan
USD: 377.59 RUB: 4.82 EUR: 438.31 GEL: 138.06 GBP: 504.01

ՀՀ բանկերը երկրորդ եռամսյակում պետական պարտատոմսերում 182.6 մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2013 թվականի երկրորդ եռամսյակի վերջին պետական պարտատոմսերում ներդրել են շուրջ 182.6 մլրդ դրամ, ինչը 2.5 տոկոսով շատ է տարեսկզբի ցուցանիշից։ Սա է վկայում «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծությունը, որն իրականացվել է 2013 թվականի երկրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա։

Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 7.6 տոկոս` տարեսկզբի 7.8 տոկոսի դիմաց։

Բանկային հաշվետվություններին համապատասխան, բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը 2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ կազմել է շուրջ 188.9 մլրդ դրամ, դրանցից 96.64 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 32.6 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 31.9 մլրդ դրամը կամ 98.11 տոկոսը բաժին է ընկնում պետական պարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 1.89 տոկոսը կամ 616.7 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։ 2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, HSBC Բանկ Հայաստանի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը կազմել է 1.8 մլրդ դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 19.9 տոկոսը։

Այնուհետև արժեթղթերի պորտֆելի ծավալով Արդշինինվեստբանկն է (22.3 մլրդ դրամ), որի պետական արժեթղթերում կատարած ներդրումները կազմում են 98.21 տոկոս, իսկ ոչ պետական արժեթղթերում` 1.79 տոկոս։  Բանկի` պարտքային արժեթղթերում կատարած ներդրումներից ստացված տոկոսային եկամուտը երկրորդ եռամսյակում կազմել է շուրջ 1.1 մլրդ դրամ կամ ամբողջ տոկոսային եկամտի 8.8 տոկոսը։

Արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով բանկային համակարգի առաջատարների թվում է նաև Հայբիզնեսբանկը` 21 մլրդ դրամով, որոնցից 99.74 տոկոսը բաժին է ընկնում պետական արժեթղթերին, իսկ 0.26 տոկոսը` ոչ պետական։

2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ` Հայաստանում գործել է 21 բանկ` 478 մասնաճյուղերով։ ($1–ը` 406.94 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img