Wed, 11 February
2.1 C
Yerevan
USD: 377.51 RUB: 4.88 EUR: 449.99 GEL: 140.49 GBP: 517.38

Մետաղի շուկա. ոսկու գնանշումը խոցելի է մնում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անցած հնգօրյակը ոսկու գնանշման համար սկսվեց դրական դինամիկայով, որի պատճառն այն էր, որ շուկայի մասնակիցները ներդնում էին ակտիվի գնի մեջ։

Սակայն երեքշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ իրավիճակը փոխվեց ոչ թանկարժեք մետաղի օգտին, քանի որ ԱՄՆ դոլարի ամրապնդումն իր հիմնական մրցակիցների նկատմամբ նվազեցնում էր ոսկու գրավչությունը։ ԱՄՆ դոլարով արտահայտված դեղին մետաղի գինը դառնում է պակաս հետաքրքրիր ներդրողների համար, ովքեր օգտագործում են այլ արժույթներ։

Այնուամենայնիվ, ամերիկյան տնտեսության հեռանկարների վերաբերյալ FOMC–ի հայտարարության չեզոք երանգը ևս ազդեց ոսկու գնանշման վրա, քանի որ դա բարձրացնում է ԱՄՆ ՊԴՀ–ի կողմից իրականացվող պարտատոմսերի վաճառքի ծրագրի դադարեցման հավանականությունը։ Այս ամենի արդյունքում ոսկու արժեքը նախորդ շաբաթ նվազեց 2,44 տոկոսով` դառնալով տրոյական ունցիայի դիմաց 1315,88 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթ ոսկու գնանշումը, ամենայն հավանականությամբ, կհամախմբվի կամ փոքր–ինչ կնվազի, քանի որ ներդրողները «մարսելու են» համաշխարհային տնտեսության հակասող մակրոտվյալները։ Բացի այդ, թույլ գնային ռիսկերը, ինչպես նաև մակրոտնտեսական ֆոնի որոշ բարելավումը ևս նվազեցնում է այս ակտիվի նկատմամբ կարճաժամկետ պահանջարկը` որպես գնաճի ռիսկերից ապահովագրման (Hedging against inflation) և թղթային արժույթի թուլացման գործիք։

Առաջիկա շաբաթ ոսկուն կաջակցի 1283,0 ԱՄՆ դոլար/ունցիա նշանակությունը։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա էական ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ–ից ակնկալվող առանցքային մակրոտնտեսական վիճակագրությունը, քանի որ օվկիանոսի մյուս կողմում արձանագրված ցանկացած բացասական անակնկալ կարող է ոսկու դիրքի ամրապնդման առիթ դառնալ։ Ամերիկայից ստացվող նորություններից կարելի է առանձնացնել հոկտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակի տվյալները, ինչպես նաև երրորդ եռամսյակի համար ԱՄՆ ՀՆԱ–ի նախնական տվյալները։ Ակնկալվում է, որ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշի աճի տեմպերը դրական դինամիկա կդրսևորեն։ Այնուամենայնիվ, զբաղվածության շուկայի տվյալները կարող են բացասական լինել` առաջին հերթին հանգեցնելով ոսկու գնի աճի։

Բացի այդ, եվրոպական նորություններից կարելի է առանձնացնել տոկոսադրույքին նվիրված ԵԿԲ–ի հերթական նիստն ու նրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի` նոյեմբերի 7–ին։ ԿԲ խորհրդի նիստը հատուկ նշանակություն ստացավ գնաճի վերաբերյալ թույլ տվյալներից և եվրոպական կարգավորիչի ներկայացուցիչ Նավոտնայի մեկնաբանություններից հետո, ով հայտարարել է, որ ԵԿԲ–ն LTRO–ի ժամկետները լրանալու ժամանակ կընդլայնի խթանման միջոցները։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ եվրոպական կարգավորիչն անփոփոխ կթողնի տոկոսադրույքը` 0,50 տոկոսի սահմանում։ Եթե ակնկալիքներն արդարանան, ապա պրն. Դրագիի մեկնաբանությունները կլինեն չափավոր դրական, ոսկին, ամենայն հավանականությամբ, փոքր–ինչ կբարձրանա։ Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական ունցիայի դիմաց 1343,0 ԱՄՆ դոլարը։

Տեխնիկական վերլուծության տեսակետից ոսկու կարճաժամկետ հեռանկարները նախկինի պես խոսելի են մնում այն տեսանկյունից, որ գները շարունակում են սակարկվել  1342,75դոլար/ ունցիա դիմադրության հաշվարկային մակարդակից ցածր։ Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ այս ակտիվը նվազման համար դեռ միջակայք ունի։ Թեև մենք չենք բացառում ոսկու գնանշման որոշակի բարձրացման հնարավորությունը նախորդ շաբաթվա վերջում գրանցված փոփոխական առուվաճառքներից հետո։ Այս ակտիվի գնանշման աճի դեպքում նախընտրում ենք բացել կարճաժամկետ կարճ դիրքեր` մեկ ունցիայի դիմաց 1260,0 ԱՄՆ դոլար նպատակի համար։ Միայն գնանշման աճը նշված դիմադրությունից բարձր կասկածի տակ կդնի ոսկու վերաբերյալ կարճաժամկետ բացասական հեռանկարները։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025թ․–ին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Հատկապես առանձնանում է հիփոթեքային վարկավորման գծով վերադարձը՝ 95,6 մլրդ դրամ կամ 39,4%-ով ավելի, քան 2024 թվականին

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 6-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  փետրվարի 5-ի համեմատ, նվազել է 0.31 կետով՝ կազմելով 377.7 դրամ

Շուկայի կապիտալիզացիան հունվարին ավելացել է 6,96%–ով՝ գերազանցելով 473 մլրդ դրամը․ Հաաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026թ․–ի հունվարին կազմել է շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 2–8)

Հայաստանի ֆինանսական շուկան անցած շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումների, վճարային ենթակառուցվածքների կանոնների փոփոխությունների և կրիպտոսեգմենտի վերաբերյալ կարգավորողի ազդակների ազդեցության ներքո

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img