Մետաղների շուկա. ոսկու շուկայի առուվաճառքները զգալիորեն տարբերվել են փոփոխականությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները կրկին ճնշման տակ հայտնվեցին` կապված այն բանի հետ, թե որքանով քանակական խթանման ծրագրի տևողության վերաբերյալ շուկայի մասնակիցների մտավախությունները գերակշռեցին շուկայում։ Միաժամանակ տարբերվեցին զգալի փոփոխականությամբ, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունը։ Իսկապես, ԱՄՆ ՀՆԱ–ի մակարդակի սկզբնական գնահատականն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գերազանցեց ներդրողների սպասումները։ Կրակ վրա յուղ լցնել հաջողվեց խոշորագույն համաշխարհային տնտեսության աշխատանքի շուկայից ստացված տվյալներին. Գործազրկության գործակիցը նոյեմբերին նվազեց մինչև 7,0 տոկոսի, իսկ ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակը նույն ժամանակահատվածում աճեց 203,0 հազարով` կանխատեսված 180,0 հազարի դիմաց։

Բացի այդ, ինչպես մենք ենթադրում էինք, Եվրոպական Կենտրոնական բանկի հերթական նիստը անակնկալներ չմատուցեց։ ԵԿԲ–ն պահպանեց իր դրամաշնորհային քաղաքականությունը, իսկ բանկի ղեկավար Մարիո Դրագին հասկացրեց, որ գերմեղմ դրամավարկային քաղաքականությունը կշարունակվի երկարատև ժամանակ։ Արդյունքում` նախորդ շաբաթ զգալի տատանումներից հետո ոսկու արժեքը նվազեց 1,55%–ով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1228,57 ԱՄՆ դոլար։
Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները, հավանաբար կվաճառվեն նվազումով` հաշվի առնելով խոշորագույն համաշխարհային տնտեսության մարկրոտնտեսական ֆոնի էական բարելավումը։ ԱՄՆ տնտեսության վերջին դրական փոփոխությունները կարող են արագացնել քանակական խթանման ծրագրի կրճատման մեկնարկը։

Բացի այդ, մետաղների շուկայում մասնագիտացված հիմնադրամների միջոցների շարունակվող արտահոսքը նույնպես լավատեսություն չի ավելացնում։ Չնայած մենք նաև չենք բացառում համախմբման հնարավորությունը, քանի որ շուկայի մասնակիցները, հավանաբար, աստիճանաբար կպատրաստվեն այս տարվա ԱՄՆ ԴՊՀ նիստի ավարտին, որը նախատեսված է դեկտեմբերի 17–18–ը։ Առաջիկա հինգ առևտրային օրերին որպես դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1254,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Միաժամանակ ոսկու գները շարունակում են ճնշման տակ մնալ` հաշվի առնելով, որ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներն ավելացնում են իրենց կարճ դիրքերի չափերը։ Այդ տվյալները վերջին շաբաթական հաշվետվության մեջ ներկայացրեց CFTC հումքային ֆյուչերսների առևտրի կոմիտեն։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է նաև ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել նոյեմբերին մանրածախ առևտրի տվյալների հրապարակմանը, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին։

Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխության թվերը, ինչպես նաև ԵԿԲ ամսական հաշվետվության հրապարակումը։ Սպասումների համաձայն, օվկիանոսի մյուս կողմից չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցություն կարող է դառնալ մեկ ունցիայի դիմաց 1195,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Բացի այդ, առաջիկա շաբաթվա ընթացքում Չինաստանից մի շարք նորություններ են ակնկալվում, որոնք նույնպես կարող են անդրադառնալ ոսկու արժեքի վրա, քանի որ Չինաստանը ֆիզիկական մետաղի խոշորագույն սպառողներից է։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Չինաստանի տնտեսությունը որոշ դանդաղում է ապրում, այդ պատճառով ոսկու շուկայի մասնակիցները կարող են ուշադրություն դարձնել այդ երկրի մակրոտվյալներին։ –0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img