IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դեկտեմբերի 23-ին թողարկել է 2 միլիարդ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան և խթանել մասնավոր հատվածի վարկավորումը:

Ինչպես հայտնում են IFC–ի մամուլի ծառայությունից, պարտատոմսը հանդիսանում է IFC-ի առաջին դրամային թողարկումը: Այն նաև առաջին պարտատոմսն է, որը թողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:

Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սևան» պարտատոմսերը հանդիսանում են IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս, որի շրջանակում IFC-ն կարող է պարտատոմսեր թողարկել այն ժամանակ, երբ համընկնեն շուկայական հնարավորությունները և երկրի մասնավոր հատվածի ֆինանսավորման կարիքները:

«Խորը և իրացվելի ներքին կապիտալի շուկան երկարատև աճի և համընդհանուր բարգավաճման հիմք է հանդիսանում, քանի որ այն մասնավոր հատվածի համար հասանելի է դարձնում ֆինանսավորման հնարավորությունները», – ասել է IFC-ի փոխնախագահ և գանձապետ Ջինգդոնգ Հուան: «IFC-ի նպատակն է՝ աջակցել ներքին շուկաների զարգացմանը Հայաստանում: Մենք հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կհանդիսանա բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան այլ թողարկողների համար, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց»։ Պարտատոմսի գնորդների մեծամասնությունը հանդիսանում են հայկական ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հերթին աջակցում են երկրում մասնավոր հատվածի զարգացմանը:

«IFC-ի կողմից թողարկված «Սևան» պարտատոմսը՝ բարձր որակի ներդրումների այլընտրանքային տարբերակ է առաջարկում ինստիտուցիոնալ ներդրողներին՝ միաժամանակ տրամադրելով ֆինանսական միջոցներ, որոնք կարող են կիրառվել տեղական տնտեսությանը աջակցելու նպատակով», – ասել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «IFC-ն ուրախ է աջակցել Հայաստանի կապիտալ շուկաների ամրապնդմանը»։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հանդիսացել են պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներ: Տարիների ընթացքում, IFC-ի կողմից թողարկվել է 14 տեղական արժույթով պարտատոմս, ներառյալ` բրազիլական ռեալը, չինական ռենմինբին, նիգերիական նայրան և ռուսական ռուբլին: Հաճախ՝ IFC-ն հանդիսանում է շուկայում տեղական արժույթով թողարկվող պարտատոմսերի միջազգային կամ կորպորատիվ առաջին թողարկողը: Տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման գործընթացն իրականացնելիս IFC–ն սերտորեն համագործակցում է շուկայի կարգավորողների և մասնակիցների հետ՝ նպատակ ունենալով կարգավորել իրավական դաշտը՝ խթանելով ավելի ակտիվ մասնակցություն տեղական շուկաներում և օրինակ հանդիսանալով այլ միջազգային թողարկողների համար: Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 271 մլն դոլար 44 ծրագրի իրականացման համար մի շարք ոլորտներում, այդ թվում ֆինանսական շուկաներ, արտադրություն և հանքարդյունաբերություն:

IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդի անվտանգության բարելավմանը, ֆինանսական հատվածի ամրապնդմանը, կայուն էներգետիկային զարգացմանը և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

IFC-ի «Սևան» պարտատոմսերի ընդհանուր պայմաններն են` թողարկման ծավալ՝ 2 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք), գնանշման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ., կատարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ., մարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2016թ., կուպոնը՝ 9.70%, կուպոնի մարման հաճախականությունը՝ կիսամյակային,  վճարումը՝ միանվագ, մարման օրը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img