Հայկական պետական պարտատոմսերում 2013 թ.–ի նոյեմբերին կատարված համախառն ներդրումներն աճել են 0,9% տոկոսով` դառնալով 272,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0,9 տոկոսով` կազմելով 272,5 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013 թ.–ի ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների կողմից կատարված ներդրումները 2013 թ.–ի նոյեմբերին կազմել են 271,8 մլրդ դրամ` հոկտեմբերի համեմատ աճելով 0,9 տոկոսով։
Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կատարած ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 8,2 տոկոսով և կազմել 162,4 մլրդ դրամ, իսկ ՀՀ ԿԲ–ի ներդրումները կազմել են մոտ 83,2 մլրդ դրամ` նվազելով 11,3 տոկոսով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից այս տարվա նոյեմբերին ներդրումներ չեն կատարվել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 26,2 մլրդ դրամի ներդրում (3,1%–ի աճ)։
Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 653 մլն դրամ (0,4 տոկոսի աճ) ($1 – 406,99 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բանկային տոկոսադրույքները դանդաղ  են արձագանքում ԿԲ տոկոսադրույքի նվազեցմանը․ կարգավորիչ

Կարգավորողը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության առանձին հատվածներում բարձր ակտիվության ֆոնին պահպանվել է վարկավորման բարձր պահանջարկը

ՀՀ ԿԲ–ն նշել է գնաճի արագացման պատճառները՝ հունիսի մինչև 5,1%

ԿԲ գնահատմամբ՝ գնաճի արագացման գործում նշանակալի ավանդ են ունեցել պարենային համաշխարհային շուկաներից եկող գնային ճնշումը և տեղական արտադրության ապրանքների գների աճը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (օգոստոսի 24–30)

Անցյալ շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը որոշվել է Կենտրոնական բանկի կողմից գնաճի և դրամավարկային քաղաքականության փոխանցման, միջազգային պահուստների վիճակի և պետության պարտքի պարամետրերի վերաբերյալ ազդանշաններով։

ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img