Եվրամիության առաջատար ֆոնդային բորսաներն աշխատանքը սկսել են ցուցիչների աճով

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության խոշորագույն ֆոնդային բորսաները այսօր իրենց աշխատանքը գնանշումների աճով են սկսել։ Երևանի ժամանակով 11։25–ին Լոնդոնյան բորսայի FTSE100 ցուցիչն ավելացել է 0.3 տոկոսով, Ֆրանկֆուրտի բորսայի ցուցիչը (DAX)` 0.35 տոկոսով, Փարիզինը (CAC40)` 0.45 տոկոսով։

«Համաշխարհային տնտեսության իրավիճակը, որը հիմնականում որոշվում է ԱՄՆ վիճակով, դրական է` Դաշնային պահուստային համակարգը վերահսկում է իրավիճակը, գործազրկությունը կրճատվում է, գնաճը ցածր է,– նշել է UBS Wealth Mangement–ի վերլուծաբան Կիրան Գանեշը։ – Արդյունքում բորսաներում կան գրավիչ ակտիվներ, որոնք էլ այժմ պահանջարկ ունեն»,– հաղորդում է Փրայմը։

Առուվաճառքի սկզբնական փուլի աճի առաջատարը ԵՄ–ում դարձել են Credit Agricole բանկի ակտիվները /4,38 տոկոս/։ Չնայած, որ բանկը հայտարարել է երկրորդ եռամսյակում եկամուտների զգալի կրճատման մասին, նրա նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է պորտուգալական Banco Espirito Santo բանկի կայունացման քայլերի կապակցությամբ, որում Credit Agricole–ն ուներ մասնակցության 15 տոկոս։

«Banco Espirito Santo պորտուգալական բանկի կայունացման գործողությունները որոշակիորեն լավացրել են եվրոպացի ներդրողների տրամադրությունը, սակայն ավելի լուրջ խնդիրը` Եվրամիության գործարար աշխարհի մտահոգությունն աշխարհաքաղաքական անկայունությամբ, շարունակում է պահպանվել, ավելին, այն նվազման միտումներ չունի»,– ընդգծել է Peel Hunt բրոքերային ընկերության վերլուծաբան Յեն Ուիլյամսը։ Առավել խոցելի վիճակում է հայտնել Գերմանիայի ֆոնդային շուկան։

«Արդեն պարզ է, որ Ռուսաստանի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները հարվածել են մի շարք գերմանական ընկերությունների գործունեությանը, ինչը նվազեցնում է գերմանական ակտիվների գրավչությունը և բարձրացնում է հետաքրքրությունը եվրագոտու ծայրամասային երկրների նկատմամբ»,– նկատել է UBS Blobal Management–ի Եվրոպայում ներդրումների ղեկավար Գրեգոր Հերթը։

Այսօր ավելի ուշ կհրապարակվի եվրագոտում հուլիսի PMI կոմպոզիտային ցուցիչը, եվրագոտում հուլիսի մանրածախ առևտրի ծավալների տվյալները, ինչպես նաև հունիսին ԱՄՆ–ի տնտեսության գործարանային պատվերների մակարդակը, ինչպես նաև ԱՄՆ–ի ոչ արտադրական ոլորտի ISM կոմպոզիտային ցուցիչի հուլիսի ցուցանիշը։

Երկրորդ եռամսյակի աշխատանքի մասին կհայտարարեն Deutsche Post–ը, Groupon–ը։ Toyota Motor–ը կներկայացնի այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը, Walt Disney և Twenty-First Century Fox մուլտիմեդիոն խմբերը կներկայացնեն նախորդ տարվա հաշվետվությունը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Արձակուրդի շրջանն ավանդաբար թեժ ժամանակահատված է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև զեղծարարների համար։ Վերջին տարիների ամենավտանգավոր սխեմաներից մեկն ուղղված է հյուրանոցների ամրագրման ծառայություններից օգտվող հաճախորդների դեմ

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ.-ի I կիսամյակում նվազել է 1.5 անգամ՝ հասնելով 21 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 21.02 միլիարդ դրամ՝ 2025 թ.-ի առաջին կիսամյակի 30.73 միլիարդ դրամի համեմատ (անկումը՝ 1.46 անգամ, կամ 31.6%)

Հայաստանը կպատրաստի գործողությունների ծրագիր՝ MONEYVAL-ի առաջարկությունների իրականացման համար․ Բանկերի միություն

Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն առաջիկայում քննարկման կներկայացնի MONEYVAL-ի հանձնարարականների կատարման գործողությունների ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին կիսամյակում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ համախառն ակտիվների ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img