Հայկական բանկերն ավելի պակաս սպառողական վարկեր են տրամադրում` շեշտադրելով բիզնես–վարկավորումը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն ավելի պակաս թվով վարկեր են սկսել տրամադրել` շեշտադրում անելով բիզնես վարկավորման վրա, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

Նրա խոսքով, 2014 թվականին աճել է այնպիսի հատվածների բիզնես վարկավորումը, ինչպիսիք են` արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տրանսպորտը և կապը, առևտուրը, իսկ սպառողական վարկավորման ցուցանիշը տարեվերջին կրճատվել է։

Միաժամանակ, ինչպես նշեց ԿԲ ղեկավարը, բանկերի վարկային պորտֆելի հետաքրքիր փոփոխություններ կան, մասնավորապես, ֆիզիկական անձանց վարկավորումն ավելի բարձր է, քան իրավաբանական անձանց վարկավորումը, իսկ ՓՄՁ վարկավորման ցուցանիշը գերազանցել է 25 տոկոսը և շարունակում է ծավալներ ավելացնել։

«Միտումներ է նկատվում դեպի բիզնես, քանի որ բանկերում նվազել են դրամներով սպառողական վարկերի տրամադրման հնարավորությունները ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով` ելնելով դեպոզիտների կառուցվածքից, ինչպես նաև արժութային սպառողական վարկերի տրամադրման օրենսդրական արգելքից»,– ասաց Ջավադյանը։

Նա նշեց, որ դա կապված է դոլարային վարկերի մեծ ծավալի հետ` 72 տոկոս, իսկ դա նշանակում է, որ դրամներով վարկավորման հնարավորությունը կազմում է միայն 28 տոկոս։

Կենտրոնական բանկի տվյալներով, հայկական բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրած համախառն վարկերը տարեսկզբից ավելացել է 3.6 տոկոսով` 2015 թվականի մարտին կազմելով 2 015.2 մլրդ դրամ։ Ձեռներեցներին մարդին տրամադրած վարկերը, տարեսկզբի համեմատ, նվազել են 5.3 տոկոսով` կազմելով 1 117.9 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում տնային տնտեսություններին տրամադրած վարկերը նվազելե ն 1.9 տոկոսով` կազմելով 796.7 մլրդ դրամ։ ($1 – 478,32 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img