Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերն աճել են 9,5%–ով` հասնելով 34,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015 թ.–ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 9,5%–ով` հասնելով 34,8 մլրդ դրամի։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ–ի տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով` ժամկետանց վարկերում 6,1 տոկոսով ավելացել են կարճաժամկետ վարկերը` հասնելով 24,64 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետներն ավելացել են 18,8 տոկոսով` հասնելով 10,2 մլրդ դրամի։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 9,3 տոկոսով ավելացել են նաև բանկերի երկար վարկերը` կազմելով 126,1 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները նոյեմբերին ավելացել են 0,9 տոկոսով` կազմելով 1 907,3 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով վարկերն ավելացել են 3 տոկոսով` հասնելով 1 261,5 մլրդ դրամի, իսկ դրամային վարկերը նվազել են 3 տոկոսով` մինչև 645,7 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ այս տարվա մի քանի ամսվա ընթացքում նկատվում է ժամկետանց վարկերի աճ, այն սեպտեմբերին հասել է 44,3 մլրդ դրամի։ Սակայն հոկտեմբերին ժամկետանց վարկերն ամսվա ընթացքում նվազել են 28,3 տոկոսով` հասնելով 31,7 մլրդ դրամի։ Այս ամենի հիմնական գործոններից է երկրում վճարունակ պահանջարկի նվազումը, որն առաջացել է դրամական փոխանցումների և առևտրի հսկայական անկման հետևանքով։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img