Ի՞նչ պետք է անի վարկառուն վարկի բարձր կետանցման դեպքում

«Արմբանկս» կայքի ընթերցողի հարցը.

Ի՞նչ պետք է անի հաճախորդը, եթե ժամկետանց վարկ է ունեցել, իսկ կուտակված տուգանքներն ու տույժերը գերազանցել են բանկի տրամադրած վարկի գումարը։ Հնարավոր է, արդյո՞ք, այս դեպքում նվազեցնել վարկի տույժը։ Բանկն ունի՞ իրավունք պահանջել տուգանքների և տույժերի ամբողջական փոխհատուցում, եթե դրանք գերազանցում են վարկի մայր գումարի չափը։

Կայքի այցելուի հարցին պատասխանել են Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակից։

Բանկի գործողություններն օրենքի շրջանակներում են: Վարկի կետանցման համար նախատեսված տույժերը կարգավորվում են պայմանագրով և կարող են հաշվարկվել մինչև պարտավորության դադարման օրը, և քանի որ չկա տույժերի հաշվեգրման առավելագույն շեմ, ուստի կարող են գերազանցել վարկի մայր գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները կիրառվում են այն դեպքում, երբ պայմանագրով տույժերի այլ չափ նախատեսված չէ: Այսինքն՝ պայմանագրով այլ բան նախատեսված լինելու դեպքում կիրառվում են պայմանագրով նախատեսված տույժերը:

Այնուամենայնիվ,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն` եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն: Տվյալ դեպքում օրենքով նախատեսված չեն միասնական չափանիշներ, որոնցով կարող է առաջնորդվել դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառել կամ չկիրառելու վերաբերյալ:

Յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանը առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img