«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրն ավելի մատչելի կդառնա

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությամբ հաստատեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նոր փոփոխությունների նպատակն է ծրագրի հետագա աշխուժացումը, քանի որ վերջին տարվա ընթացքում նկատվել է ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:

Նոր փոփոխությունների համաձայն` ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝ երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս  60-ի փոխարեն:

Ավելացվել  է ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:

Բացի այդ, ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:

Միաժամանակ Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը, որն արժե 3 մլրդ դրամ, հաստատվել է կառավարության կողմից 2010 թ.–ի հունվարի 29–ին։ Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության միջոցով։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

«ԱԳՐՈՎԻԺՆ» ՓԲԸ-ի 800 մլն դրամ անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը:

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, մինչդեռ եվրոն աճել է. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 17-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 14-ի համեմատ նվազել է 0,32 կետով և կազմել 365,82 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img