Դաշնային ռեզերվը պահպանել է դրույքը 0,25-0,5%-ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), սեպտեմբերի 20-21-ի նիստի արդյունքներով, դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate) թողել է 0,25-0,50% թիրախային միջակայքում, նշվում է կոմյունիկեում, որն ամփոփում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) սեպտեմբերյան նիստի արդյունքները։

Որոշումը համընկել է տնտեսագետների և շուկայի մասնակիցների սպասումների հետ, տեղեկացնում է Ֆինմարկետը:

Ինչպես նշվում է FOMC-ի հայտարարության մեջ, տոկոսադրույքի բարձրացման օգտին փաստարկներն ուժեղացել են: Սակայն, ԴՊՀ-ի ղեկավարությունը որոշել է սպասել ԿԲ-ի «հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ առաջընթացի պահպանման նոր ազդանշաններին»:

«FOMC-ի հուլիսյան նիստից հետո ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկան շարունակում է ամրապնդվել, ուժեղանում է նաև տնտեսական ակտիվության աճը` սույն թվականի առաջին կիսամյակում գրանցված զուսպ տեպմերի համեմատ», – նշվում է կոմյունիկեում:

Հուլիսյան հաղորդագրության մեջ նշվում էր տնտեսական ակտիվության չափավոր աճի մասին:

«Չնայած որ վերջին ամիսներին գործազրկությունը գրեթե չի փոխվել, զբաղվածության աճը հիմնականում կայուն էր», – նշվում է փաստաթղթում:

Կոմյունիկեից հանվել է արտահայտությունն այն մասին, որ աշխատատեղերի թիվը, ինչպես նաև աշխատաշուկայի այլ ցուցանիշները մատնանշում են, որ վերջին ամիսներին աշխատուժի օգտագործումն ավելացել է։

«Սպառողական ծախսերն արագ են աճել, սակայն հիմնական կապիտալում արված բիզնեսի ներդրումները շատ թույլ էին», – նշում են ԴՊՀ–ից։

Տոկոսադրույքի բարձրացման օգտին փաստարկների մասին հայտարարաությունը, ինչպես նաև այն փաստը, որ FOMC-ի երեք ներկայացուցիչներ կողմ են եղել բարձրացմանը, ավելացրել են այս տարի ԱՄՆ ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացման սպասումները:

FOMC-ի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-2-ը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img