Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016թ.-ի 9 ամսում աճել է 62,7 տոկոսով` կազմելով 3,89 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թ.–ի 9 ամսում կազմել է 3 895,5 մլն դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 2 394,1 մլն դրամի համեմատ` աճելով 62,7 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2016 թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունները շահույթով են ավարտել 2016 թ.-ի 9 ամիսը։ Զուտ շահույթի մեծությամբ ապահովագրական շուկայի առաջատարն է մնում Ռոսգոսստրախ-Արմենիան` 1 727,8 մլն դրամ ցուցանիշով` 2015 թ.–ի 9 ամսում գրանցված 1 044,9 մլն դրամ շահույթի համեմատ։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան` 848,1 մլն դրամ շահույթով (85,8 տոկոսի աճ), այնուհետև գալիս է Նաիրի Ինշուրանսը` 652,6 մլն դրամ շահույթով`(36,8 տոկոսի աճ), Արմենիա Ինշուրանսը` 301,4 մլն դրամ (24,7 տոկոսի անկում), ՌԵՍՈ-ն` 287,1 մլն դրամ (2015 թ.-ի երրորդ եռամսյակում ընկերությունը կրել է 84,5 մլն դրամի վնաս), Սիլ Ինշուրանսը` 78,3 մլն դրամ (21,8 մլն դրամի անկում):

2016 թ.–ի երրորդ եռամսյակի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 478.90 դրամ): -0-

123456

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img