Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը` ստանալով հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI PIN Security 2.0 ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը և ստացավ միջազգային ստանդարտին համապատասխանատվության հավաստագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, PCI PIN Security 2.0 հավաստագրի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության ամենախիստ պահանջներին համապատասխան։

Բացի այդ, հավաստագրի առկայությունը փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:

«Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաև ձեռք է բերել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության սերտիֆիկատ», – նշել է Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն, տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման մենեջեր Լուսինե Սիմոնյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img