ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային քարտեր է տրամադրում առաջին տարվա անվճար սպասարկմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ վարկային քարտ՝ առանց ժամանակի ավելորդ կորստի և լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկի նշված վարկային ծառայույուններից որևէ մեկը՝ բնակելի անշարժ գույքի ձեռք բերման կամ կառուցման հիպոթեք, վերանորոգման հիպոթեք կամ «Ունիվերսալ» առանց գրավի ապահովման սպառողական վարկ, ստանում են հնարավորություն հիմնական վարկին զուգահեռ ստանալ վարկային քարտ Companion Card. Հիմնական վարկի դրական որոշման դեպքում, ինչպես նաև Հաճախորդի վարկունակության գնահատման Բանկի հաշվարկներից ելնելով, հաճախորդի համար ավտոմատ կերպով հաստատվում է Companion Card»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Companion Card վարկային քարտը տրվում է MasterCard միջազգային վճարային համակարգի քարտով մինչև 24 ամիս ժամկետով, սկսած 19% դրույքաչափից դրամային վարկերի համար: Վարկային քարտին ամրագրվում է միաժամանակ 4 հիմնական արժույթներ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի), ինչը հաճախորդին հնարավորություն է տալիս խնայել փոխարկումների ժամանակ:

Companion Card ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում: Ներկա դրությամբ Բանկը զրոյացրել է Companion Card վարկային քարտի առաջին տարվա սպասարկման վճարը, իսկ սկսած երկրորդ տարվանից` միջնորդավաճարը գանձվում է ըստ հաճախորդի ցանկության՝ ամենամսյա կամ տարեկան:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին և Companion Card վարկային քարտի սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img