Thu, 12 February
1.1 C
Yerevan
USD: 377.51 RUB: 4.88 EUR: 449.99 GEL: 140.49 GBP: 517.38

Պրեմիում դասի հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է թանկարժեք մետաղներից և քարերից ոսկերչական քարտեր

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Պրեմիում դասի հաճախորդների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր, բաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը:

Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ, լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է:

«Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացարիկ ոսկերչական իրեր և պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Քարտը աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա և ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկվում է տվյալ վճարահաշվարկային համակարգը և ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների և գնումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը և CVV կոդը բացակայում են` դարձնելով քարտը ավելի անվտանգ։

Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաև ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի:

Հաղորդագրության համաձայն, Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ և կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը:

Մանրամասն տեղեկություններին համար կարելի է զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հետվճարի ծրագրով կենսաթոշակառուներին է վերադարձվել 33,3 մլրդ դրամ. նախարար

Հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ փետրվարի 6-ի համեմատ, աճել է 0.27 կետով՝ հասնելով 377.97 դրամի

Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ

Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի փետրվարի 6-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  փետրվարի 5-ի համեմատ, նվազել է 0.31 կետով՝ կազմելով 377.7 դրամ

2025թ․–ին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Հատկապես առանձնանում է հիփոթեքային վարկավորման գծով վերադարձը՝ 95,6 մլրդ դրամ կամ 39,4%-ով ավելի, քան 2024 թվականին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img