Մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կյանքի 84-րդ տարում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Աբասի Իսահակյանը, հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Իսահակյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել և շարունակել է նույն հիմնարկի՝ նախկին ԽՍՀՄ Պետբանկի, ներկայիս՝ Կենտրոնական բանկի պատերի ներքո՝ իր մասնագիտական, մարդկային հատկություններով ակտիվ մասնակցություն ունենալով այդ հաստատության պատմության կերտմանը:

1957 թվականին ավարտելով Տաշքենդի Ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Տնտեսագիության ֆակուլտետը՝ Իսահակյանն աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակում՝ որպես վարկային տեսուչ՝ այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մինչև ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ-վարչության նախագահ:

Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախագահ:

Նրա կենսագրությունը շուրջ 60 տարի միահյուսված էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պատմությանը:

Իսահակ Իսահակյանը 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծված «ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի» երեք համանախագահներից մեկն էր, նրա ստորագրությամբ են վավերացված Անկախ Հայաստանի դրամաշրջանառության կազմակերպման կարևորագույն փաստաթղթերը, ՀՀ առաջին թղթադրամները:

Մարդկանց ու նրանց խնդիրների նկատմամբ նրա կողմից ցուցաբերած առանձնահատուկ մոտեցումը վկայում էին յուրօրինակ փորձի ու մարդասիրության մասին:

Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Վարչապետի հուշամեդալով, Կենտրոնական բանկի գերատեսչական պարգևներով:

«Նա եղել է և կմնա կենտրոնական բանկի կոլեկտիվում և ողջ ֆինանսական համակարգում, որպես բարձր մասնագիտական հատկանիշներով, բարեկրթությամբ և օրինապահությամբ օժտված մարդու վառ օրինակ։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա իր գործընկերների կյանքում»,– ասվում է հաղորդման մեջ։

Հոգեհանգիստը կկայանա փետրվարի 17-ին, ժամը 18.00՝ Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ փետրվարի 18-ին, ժամը 13.00՝ նույն հասցեից: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img