Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` դրական

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2017թ.-ի մարտի 10-ին վերանայել և բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը` սահմանելով B2 դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բազային վարկային գնահատականը (baseline credit assessment (BCA)) սահմանվել է b3, իսկ կոնտրագենտի ռիսկի գնահատականը (long-term Counterparty Risk Assessment (CR Assessment))` B2(cr)/NP(cr) մակարդակի վրա: Կանխատեսումը` կայուն:

Moody’s գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը հիմնականում պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի զգալի համալրմամբ և ակտիվների որակի բարելավմամբ:

Moody’s-ի գնահատմամբ 2016թ.-ին բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալը 2015թ-ի վերջի համեմատ աճել է մոտ 68%-ով: 2016թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 186,4 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 150,7 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35,7 մլրդ դրամը:

Հաշվի առնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշները, կայուն ֆինանսական վիճակը և զարգացման ռազմավարությունը, բանկը որոշում ընդունեց իր սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 2016 թ.–ի նոյեմբերի 28–ի դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում, բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ:

Այդ նպատակով իրականացվել է մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ (բաժնետոմսի շուկայական արժեքով) ծավալով սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում:

Շահութաբաժինները վճարվում են 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ) բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12.9% տարեկան եկամտաբերությանը:

Բանկից նշում են, որ շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որը 2016թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում Т-Банк–ի հաճախորդների համար արդեն հասանելի է գնումների վճարումը QR կոդի միջոցով

Т-Банк–ի հաճախորդներին հասանելի է դարձել Հայաստանում գնումների դիմաց QR կոդով վճարումը բջջային հավելվածի միջոցով

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img