Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․  Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

Համաշխարհային բանկը նշել է, որ բարձր երկնիշ աճը գրանցվել է 2025 թ.-ի ցածր բազայի ֆոնին։

«Ընդհանուր զուտ ներհոսքի շուրջ 61%-ը բաժին է ընկել Ռուսաստանից կատարված փոխանցումներին, որոնց ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 42,2%-ով»,- ասվում է փաստաթղթում։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս ներհոսքերը նպաստել են հայկական դրամի ամրապնդմանը, խթանել են բանկային ոլորտի իրացվելիությունը և նպաստել են ներքին պահանջարկին:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2026 թ.-ի հունվար-մայիսին կազմել է 1,08 միլիարդ դոլար՝ 2025 թ.-ի հունվար-մայիսի 511,7 միլիոն դոլարի դիմաց։ Ընդ որում, միայն մայիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 356,8 միլիոն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 238,3 միլիոն դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 1,87 միլիարդ դոլարով, և ԱՄՆ-ն՝ 334,1 միլիոն դոլարով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img