ՀՀ ԿԲ–ն ներդրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առցանց ուսուցման համակարգ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման համակարգ, որում ներկայացված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտի վերաբերյալ համախմբված տեղեկատվություն, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Արտացոլված թեմաներն անդրադառնում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությանը, դրանց կանխարգելման միջազգային և ազգային պահանջներին, հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող և այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ մեխանիզմներին:

Առցանց ուսուցման համակարգը նախատեսված է հաշվետվություն տրամադրող անձանց աշխատակիցների (ներքին դիտարկումների մարմին, ներքին աուդիտ, հաճախորդների սպասարկման աշխատակիցներ, վարկային մասնագետներ, ինչպես նաև նոտարներ, փաստաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ և այլն) համար՝ իրենց աշխատանքում ոլորտին վերաբերող գիտելիքների բարելավման և կիրառման նպատակով, ինչպես նաև ոլորտը կարգավորողների և այն շահագրգիռ անձանց համար, որոնց հետաքրքիր են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման էությունը և դրանց կանխարգելման ուղղությունները և գործիքները:

Առցանց ուսուսման համակարգը հաշվետվություն տրամադրող անձի ցանկացած աշխատակցի հնարավորություն է տալիս գրանցվել որպես օգտատեր, ուսումնասիրել թեմաները, պատասխանել ստուգողական հարցերին, տեսնել ստուգողական հարցերի պատասխանները:

Առցանց ուսուցման համակարգը տեղադրված է ՀՀ կենտրոնական բանկի կայքի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» հատվածի «Առցանց ուսուցման համակարգ» բաժնում: Ուսուցման համակարգ հնարավոր է մուտք գործել նաև lms.fmc.am հղմամբ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img