Անելիք Բանկն ազդարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորում-մրցույթ ծրագրի 2-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հայտարարում է կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում հաճախորդները կարող են առաջարկել իրենց համար հաստատված վարկի տոկոսադրույքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկերը տրամադրվում են 60 ամիս ժամկետով`  50,000-250,000 ԱՄՆ դոլար գումարի սահմաններում։ Հաստատված վարկի համար առաջարկվող տարեկան նվազագույն տոկոսադրույքը կազմում է 7.7% , իսկ վարկի առավելագույն տոկոսադրույքը կկազմի կորպորատիվ հաճախորդի կողմից մրցույթի մասնակցության հայտով առաջարկվող տարեկան տոկոսադրույքը: Տեղաբաշխման գումարն այս փուլի համար կկազմի  1 մլն ԱՄՆ դոլար։

«Ծրագրին մասնակցելու համար պարզապես հարկավոր է մինչև 2017թ․հոկտեմբերի 25-ը ներառյալ Բանկ ներկայացնել վարկային հայտ, Բանկի չափորոշիչներին համապատասխան վարկունակության գնահատումից հետո՝ դրական պատասխանի դեպքում, փակ ծրարով մինչև 2017թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ առաջարկել հաստատված վարկի նախընտրելի տոկոսադրույքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մրցույթի արդյունքների հայտարարման օրը մասնակիցների կողմից փակ ծրարով ներկայացրած տոկոսադրույքի առաջարկները կբացվեն Բանկի ներկայացուցիչների, մրցույթի մասնակիցների և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մրցույթում ամենաբարձր տոկոսադրույքն առաջարկած մասնակիցները (տոկոսադրույքի նվազման կարգով) կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

«Վարկավորում մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը պայմանավորված է նմանատիպ կոնցեպտով ներկայացվող բանկային պրոդուկտների նկատմամբ հաճախորդների կողմից մեծ հետաքրքրվածությամբ։Մրցույթի առաջին և պիլոտային տարբերակի գործարկումից հետո մենք բավական թվով դրական արձագանքներ ստացանք, իսկ ուղիղ եթերով հեռարձակվող արդյունքների ամփոփումն ապացուցեց մրցույթի ամբողջովին բաց և թափանցիկ լինելու փաստը, ինչի արդյունքում որոշում կայացվեց ծրագրին շարունակական ընթացք տալ։ Այս անգամ նույնպես Բանկը որևէ ոլորտային սահմանափակում չի դնում հաճախորդների առջև, և ծրագրին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող իրավաբանական անձինք, ովքեր կհամապատասխանեն մրցույթի կանոններին», – ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ-կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը:

Մրցույթի մասնակցության հայտերը կբացվեն մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում, որը զուգահեռ կհեռարձակվի համացանցում` ուղիղ կապով:

Հիշեցնենք, որ կորպորատիվ հաճախորդների համար վարկավորման մրցույթի առաջին փուլի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ 2017թ սեպտեմբերի 4-ին՝ ուղիղ հեռարձակմամբ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հաճախորդների կողմից բոլոր ներկայացված հայտերը բավարարվեցին, իսկ այն հաճախորդներին, որոնք չէին բավարարում մրցույթի մասնակցության հիմնական պայմաններին առաջարկվեց վարկավորում՝ Բանկում գործող և իրենց պահանջարկին համապատասխանող տոկոսադրույքով։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`«Credit Bank S.A.L.»–ը, ձեռք է բերել Բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով դրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թվականին «Credit Bank S.A.L.»–ի բաժնեմասն աճել է մինչև 89.95 տոկոս, իսկ 2013 թվականին «Credit Bank S.A.L.»–ը միավորել է «Անելիք Բանկ»–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD – 59,7% и “CreditBank S.A.L.” – 40,3%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով․ Ֆալչետտի

Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը բանկի համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը

Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ավելի բարդ ֆինանսական գործիքների կիրառման հարցում․ ՎԶԵԲ

Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ աստիճանաբար ամրապնդելով ավելի բարդ ֆինանսական գործիքների ընդունման և կիրառման իր կարողությունները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետին:

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի– 4–10)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների և հայտարարությունների, թարմացված մակրոտնտեսական տվյալների և կապիտալի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ

2026 թվականի մայիսի 11-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 8-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ հասնելով 368.96 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img